Վերջապես ուրախալի լուր՝ Ռուսաստան մեկնողների համար. Նախ հիշեցնենք, որ կորոնավիուսի տարածման պատճառով, որը տարածվոգմ է շատ արագ կերպով, մի շարք երկրներ փակել են թե ցամաքային, թե օդային սահմանները։ Այդ իսկ պատճառով մի շարք քաղաքացիներ, ովքեր մեկնում էին արտագնա աշխատանքների՝ չեն կարողանում մեկնել։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պարզեցրել է օտարերկրյա

քաղաքացիների համար երկիր մուտքի կարգը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին ։ Այսպիսով, այն օտարերկրացիները, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությամբ մե րձավոր ազգականներ ունեն, կարող են վիզա ստանալ դյուրացված կարգով։

«Այդպիսիք համարվում են ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը, տատիկները, պապիկները, թոռները։ Նման ազգականները կարող են երկարաժամկետ վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի գործողությամբ, և դա հնարավոր կլինի պարզապես մեր քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա»,- ասել է Միշուստինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *