Մանե Էլբակյանը գրել է.
Ասում են դավաճաններ մի փնտրեք, դավաճանություն չի եղել։ Իսկ ես ասում եմ` կուզե՞ք փնտրեք, չեք ուզում մի փնտրեք, բայց ես կարձանագրեմ փաստերը, իսկ թե ի՞նչն է դավաճանություն, ինչը ոչ թող դրանով զբաղվեն իրավապահ մարմինները և դատարանը։

Գեներալ- մայոր Կամո Աղաջանյանն է` մականունը Թուրք։ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Եվ սա այն դեպքում երբ Կամո Աղաջանյանի եղբայրը` Մայիս Բարխուդարովը ադրբեջանական բանակի գեներալ է, ադրբեջանի հերոս, իսկ հերոսի կոչումը ստացել է

Լելե-Թեփե բարձրունքը գրավելու օպերացիան գլխավորելու համար։ Ինչպես շատերին է արդեն հայտնի Կամո Աղաջանյանը Արցախի հասարակության մեջ ունի բացարձակ բացասական և վատ համբավ։ Նրա հետ են կապված բազմաթիվ դեպքեր մարդկանց առևանգման,

խոշտանգման և սպանությունների դեպքեր։ Տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հասցրել է բավականին խոշոր բիզնեսների սեփականատեր դառնալ։ Խոշոր բիզնեսներից մեկը Արցախում տակառագործության արտադրամասն է, որտեղ տակառները պատրաստում են բարձրակարգ կաղնու փայտից։

Կաղնու ծառերը անօրինական կերպով հատում են Շուշիի մերձակայքում գտնվող անտառներից, որի հետևանքով անտառներց դեպի Շուշիի միջանցքներ էին բացվել թշնամու համար։ Հատած փայտը արագ և հեշտ արտադրամաս հասցնելու համար նաև առանձին ճանապարհ էր կառուցել և հենց այդ ճանապարհով թշնամին տեխնիկա էր մոտեցրել պատերազմի ժամանակ դեպի Շուշիի։

Նաև կարևոր է նշել, որ տակառների հիմնական և խոշոր գնորդը Գագիկ Ծառուկյանն էր իր գինու և կոնյակի գործարանի համար։ Ահա այպես էին համագործակցում հայրենիքի մասին չակերտավոր մտածողները։ Հիմա ենթադրությունները թողնում եմ ձեզ, սա դավաճանությու՞ն է, թե ոչ։
Ի դեպ այդ ճանապարհի դաշտային քարտեզները եղել են թշնամու ձեռքում, ինչպե՞ս և ում միջոցով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *