Armnewse.com-ը գրում է՝ Ինտերֆաքսը հայտնում է, որ Ռուսաստանի քն նչական կոմիտեն վերաորակավորել է նոյեմբերի իննին Հայաստան-Նախիջևան սահմանին խո ցված ռուսական ուղղաթիռի գործը: Այն ներկայումս անցնում է 2 ու ավելի անձանց դի տավորյալ սպ անության հատկանիշով, այն դեպքում, երբ մինչ այդ գործը հա րուցվել և քն նվում էր թռիչքային անվտա նգության խախ տման հատկանիշով: Ակնառու է, որ քրգ ործի վերաորակավորումը ունի նաև քաղաքական նշանակություն, հաշվի առնելով, որ ուղղաթիռը խո ցել են ադրբեջանական զի նուժի ներկայացուցիչներ: Բաքուն ինչպես հայտնի է խոստովանեց այդ խոց ումը անմիջապես,

ասելով, որ տեղի է ունեցել թյու րիմացություն և ուղղաթիռը խո ցել են, չիմանալով, որ այն ռուսական զի նուժինն է: Ռուսաստանն ընդունեց ներողությունը, օրեր անց հայտարարելով, որ սպասում է, որպեսզի Բաքվի ղեկավարությունը կատարի մե ղավորներին պատա սխանատվության ենթարկելու խոստումը: Սակայն, որևէ մեկը պա տասխանատվության ենթարկված չէ: Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ ուղղաթիռի պատմությունը, որը բավականին խորհրդավոր է մի շարք հանգամանքների բերումով, կապված նոյեմբերի 9-ի

հայտնի հայտարարության ստորագրմանն ընդամենը ժամեր առաջ նախորդելու հետ, Մոսկվան փորձելու է որպես մ ահակ օգտագործել Բաքվի դեմ: Քր գործի վերաորակավորումը ըստ էության մա հակի կիրառում է, այլ կերպ ասած՝ մա հակի ավելի իջեցում դեպի ներքև, այսինքն Բաքվին ավելի մոտ: Չի բացառվում, որ ավելի մոտ նաև Անկարային, որովհետև հայտնի չէ, թե ընդհանրապես ով է հրաման տվել խո ցել և ով է խո ցել ուղղաթիռը, եթե նկատի ունենանք, որ խոսքը Նախիջևանի մասին է, որտեղ կան նաև թուրքական

ստո րաբաժանումներ: Ընդ որում հատկանշական է, որ քրգ ործի վերաորակավորումը տեղի է ունենում դեկտեմբերի 29-ին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը Մոսկվան ու Անկարան խոսում էին փոխադարձ սիրալիրությամբ և ըմբռնման շեշտադրումներով, որոնք սակայն ռուս-թուրքական հարաբերությունում սովորաբար ավելի շուտ թաքցնում են ըմբռնման բացակայությունը: Հայտնի է, որ դեկտեմբերի 29-ին լուծվեցին մոնիտորինգի կենտրոնի հետ կապված հարցեր, որի շրջանակում պետք է իրականացվի տարածքի դիտարկումներ անօդաչու հետախո ւզական սարքերի միջոցով: Արդյո՞ք ուղղաթիռի պատմությունը Ռուսաստանի համար լինելու է Նախիջևանը որևէ հարցադրումով քննարկումների շրջանակ բերելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *