Նավասարդ Խաչատրյանը գրում է. Վարչապետ, կամ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյան, ես ձեզ ընդամենը 1 հատ հարց ունեմ: Խնդրում՝ եւ նաև պահանջում եմ, որպեսզի պատասխանեք իմ այդ մեկ հարցին:
Հարցս հետևյալն է, Պատերազմի չակերտավոր ավարտից հետո, ամեն օր, բառի բուն իմաստով ամեն օր պարզվում է, որ

մենք մեր Հայրենիքից էլի ու էլի հող հանձնեցինք ադրբեջանին: Այդ հանձնումները մինչև առ այսօր շարունակվում են, օրը մի գյուղ են մտնում ու հայտարարում որ դա իրենցն է: Սա ի՞նչ ծրագիր է, դուք այդ ի՞նչ փաստաթուղթ եք ստորագրել, այդ ձեր ստորագրած փաստաթուղթը ստորագրելուց առաջ կարդացե՞լ եք գոնե: Եթե կարդացել եք, ապա պատասխանեք իմ հետևյալ հարցին, Էս ձեր նվիրատվություններն ու հանձնումները ե՞րբ են ավարտվելու և ի՞նչ արդյունքներով:

Պահանջում եմ որ հստակ նշեք, ի՞նչ տարածքներ եք հանձնել ադրբեջանին ձեր ստորագրած փաստաթղթով: Մեզ համար հրապարակեք Ու ցույց տվեք, ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ այն քարտեզը՝ որը արդյունքն է ձեր ստորագրած փաստաթղթի: Չեմ հասկանում, այնպիսի տպավորություն է ստեղծվում մոտս, որ դուք կարծես

Իլհամ Ալիևին ասել եք` (Ալիև ջան` սա Հայաստանն ու Արցախը սա էլ դու, որտեղ կարողանում ես մտիր, որ գյուղն ու քաղաքը կարողանում ես վերցրու, մենակ թե իմ պապական տանը՝ և Բաղրամյան 26-ին ձեռք չտաս): Էլի եմ կրկնում, իմ այս հարցին հստակ և տեսանելի պատասխան տվեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *