Ալիս Սողոմոնյանը գրել է. «ԿԱՐԻՃ ռՈԲՆ» ՈՒ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԸ: Թուրքերը մի նախագահ ունեին՝ Օզալան, նա հաճախ էր ասել. «Հայերի հետ իզուր եք կռվում, սպասեք, նրանք իրենք-իրենց կոչնչացնեն»: Մեր ազգի պատմության մութ կետերը չհիշեցնեմ, շատ ցավալի կլինի: Միայն Արցախյան վերջին պատերազմը բավական էր, որ մենք հասկանայինք, թե ի՜նչ ահավոր ու սարսափելի դավաճանություն եղավ: Այս վերջին մութ կետի ամենախիտ ստվերները հավաքական անուն ունեցան՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆ: քոչարյան ռոբիկի, նույն իր՝ «կարիճ ռոբի» ձևավորած, փայփայած դավադիր խումբն է դա, որ ահավոր վատ զգաց, երբ Հայաստանում ժողովրդավարություն հաստատվեց, և Արցախում էլ մարդիկ մի քիչ ավելի ազատ սկսեցին շնչել: Ո՜նց թե, բա մարդակեր քոչարյան

ռոբիկը կթողնե՞ր, որ երկիրն ապրի առանց սպանությունների, առանց թալանի, առանց նենգության: Արցախյան պատերազմի առաջին օրերին մեր ջահել, հերոս զինվորների կատարած սխրանքները մթագնեցին այդ «կարիճ ռոբի» հոգին, ու նա շտապեց Արցախ: Կարծում եք գնաց, որ օգնի՞: Կարծում եք գնաց, որ Հայաստանում թալանած իր միլիարդավոր դոլարներից բաժի՞ն հանի Արցախի օգնության ֆոնդին: Կամ էլ իր երկու տղայի՞ն տարավ, որ կռվող զինվորների կողքին լինեն… Ո՜չ, նա գնաց, որ հանկարծ

հաղթանակ չլինի, ու այդ հաղթանակը հանկարծ չվերագրվի Արցախի ու Հայաստանի նոր ղեկավարներին: Գնաց ու դավադրության սերմեր շաղ տվեց զինվորականների շրջանում: Եվ այդ զինվորական կոչվածները, որ իր համախոհներն էին, հրաժարվեցին կատարել հրաշալի զորական Ջալալ Հարությունյանի հրամանները՝ բացահայտ հայտարարելով, թե անձնական խնդիրներ ունեն: Արդյունքում հիշենք, թե ինչպես պայթեցվեց Ջալալ Հարությունյանի ծառայողական մեքենան: Փառք Աստծո, որ այդ հայրենասեր հրամանատարը

կենդանի մնաց: Ղարաբաղյան այդ անհայրենիք, դավաճան կլանը պայքարում էր մի քանի ուղղություններով: Այդ կլանի մեկ ուրիշ թևն էլ Հայաստանից ու համայն հայության կողմից ուղարկված օգնությունները սկսեց Ստեփանակերտում պահեստավորել ու… թաքցնել կռվող զինվորներից: Իրենց այդ ո՞ր «նեղ օրվա» համար էին պահում այդ սրիկաները: «կարիճ ռոբը» Արցախում, իր նման նույնքան անհայրենիք ու դավաճան նախկին նախագահներ բակոյի ու արկադիի հետ իր սուրճը խմեց, ազգակործան հրահանգները տվեց ու շատ արագ վերադարձավ Հայաստան, որ այստեղից կառավարի ղարաբաղյան կլանի հետագա դավադիր

գործունեությունը: Նրա պետքը չէր, որ անհավասար կռվում ամեն օր հարյուրավոր ջահել զինվորներ էին նահատակվում – դա «կյարիճ ռոբի» համար ի՞նչ էր իր նախագահության 10 տարիներին կատարած դաժան սպանությունների համեմատ: Այդ 10 տարիներին նա հասցրել էր թալանել ու վաճառել Հայաստանը, արյունաքամ անել մեր երկիրը, հասցրել էր լափել զինվորի սնունդն ու զենքը, հասցրել էր այն աստիճանի զզվացնել բնիկ հայերին, որ վերջիններս ապաստան որոնեն արտերկրներում: Եվ նա՝ այդ եսասեր թալանչին, պիտի նենգաբար պայքար մղի իր թալանածը պահելու համար: Եվ այս տականքը, այս ներքին թուրքը, որը «կարիճ ռոբ» է կոչվում, հասավ այն բանին, որ Հադրութը հանձնեն, Շուշիի անառիկ բերդը հանձնեն և Արցախի պարտությունը նենգաբար տոնեց որպես իր հաղթանակ: Տոնեց ու հայտարարեց, թե վերադառնում է քաղաքականություն: Արյան ճանապարհով նախագահ դարձած ու

արյուն թափելուն սովոր ներքին այդ թուրքը հիմա էլ վերադարձ է փայփայում: Բայց այդ հանցագործը պիտի հասկանա վերջապես, որ Արցախյան կռվի անմեղ նահատակ ջահել, հերոս զինվորների հոգիները նրան դեռ շատ երկար պիտի տանջեն, իր երազին գալով՝ քունը պիտի խանգարեն, որովհետև այդ մարդակերն իրավունք չունի խաղաղ ապրելու: Հանցագործին մշտապես պիտի մղձավանջի և վախի մեջ պահեն նահատակների սուրբ հոգիներն ու որդեկորույս ծնորղների արդարացի՛անեծքները: Ի՞նչ ասեմ ձեզ, թավշյա հեղափոխության լիդերներ, որ հանցագործը դեռ ազատության մեջ է ու իր վերադարձն է երազում: Ի՞նչ ասեմ ձեզ, որ ձեր գլխավոր, քոչի և սեռժի դրածո դատախազ կոչեցյալը մինչև հիմա չի բողոքարկել այն դատավորի անօրեն որոշումը, ըստ որի հանցագործը ճաղերի հետևում չի: Դատախազը, որ խոնարհաբար լսում էր սատանա գարեգին բ-ի քարոզը Պատարագին, եկեղեցու
կամարների տակ գոնե մեղա պիտի գա՞, որ անգործունեության է տրված նախկին հանցագործներին, նախկին թալանչիներին իրենց

արժանի պատիժը տալու հարցում: Բա էլ ինչի՞ համար էր 2018-ի հեղափոխությունը, որ պիտի շարունակվի այդ անտերությունը: Գուցե գլխավոր դատախազը Պատարագը լսելու էր գնացել, որ նոր հրահանգնե՞ր ստանա, թե ի՞նչ պիտի անի, որ … ոչինչ չանի: Եվ ի՞նչ էր այդ պատարագը… սատանա գարեգին բ-ի ելո՞ւյթը Վարչապետին մերժող միտինգավորների համար: Ընդամենը դա էր, կարծես միտինգի հարթակում կանգնած՝ խռովություն տարածողներին էր ոգևորում: Երևի իր բիզնեսը փրկելու խնդիր ունի այդ Չկաթողիկոսը: Ես չգիտեմ, թե ազնիվ հավատացյալներից քանի՞ հոգու նյարդերը փչացան՝ գարեգին բ-ի այդ քաղաքական ելույթը լսելիս, բայց ես մի՛ կերպ կարողացա ինձ զսպել, որ այդ բիզնեսմեն, «կարիճ ռոբ»-ի համախոհ ու նրա թելադրանքով գործող գարեգին բ-ի ասածները մի կերպ մարսեմ: Ինձ թվաց, թե նա, քաղաքականությունն իր հետ մտցնելով եկեղեցի՝ այնտեղից դուրս վանեց… եկեղեցու տեր ու տիրական Աստծուն: Արդյոք սատանայի վայել արարք չէ՞ սա: Նահատակ զինվորների անունը տվող գարեգին բ-ն, պղծեց մեր անմեղ զոհերի հիշատակը, պղծեց՝ հոգևորականի զգեստի մեջ թաքցրած իր քաղաքական գործչի կերպարով ու

Պատարագի քարոզին ոչ վայել իր միտինգային ելույթով: Դու՝ գարեգին բ, սրբապիղծ քո պահվածքով քեզ ավելի հեռացրեցիր և՛ եկեղեցուց, և՛ ժողովրդից: Իրար շատ լավ են սազում՝ ղարաբաղյան կլանի դիրիժոր «կարիճ ռոբ»-ն ու Չկաթողիկոս գարեգին բ-ն:
Աստված իմ, սրանց դեմն առնող լինելո՞ւ է, թե՞ դեռ անպատիժ շարունակելու են քայքայել մեր երկիրը: Ղարաբաղյան կլան կոչվող այս թունավոր վարակի դեմն առնող պիտի լինի՞ վերջապես, թե այս ներքին թշնամիները շարունակելու են անարգել ու ազատ կատարել իրենց քայքայիչ գործունեությունը: Կարծում եմ, թեպետ ուշացած, բայց արդեն ժամանակն է մեր երկիրն ու մեր ժողովրդին ազատելու ներքին թշնամիներից, որոնք թուրքից ավելի թուրք են: Անիծվեք ու նզովվեք դուք, ղարաբաղյան կլանի յուրաքանչյուր թուրք՝ ռոբ, բակո, արկադի, սեյրան, վիտոկ, մոսո… և էլի ու էլի ներքին տականքներ: Ժողովուրդ ջան, մեր հույսն ու մեր լավատեսությունը չկորցնենք, ինչպես այն հարյուր հազարավոր զտարյուն հայերը, որոնց վստահության խոսքերն ենք կարդում և լսում ամենուրեք: Մեզ անհրաժեշտ է այս մի փորձությունն էլ պատվով հաղթահարել:
Վստահենք միմյանց, սատարենք իրար, համախմբվենք մեր ներկա կառավարության շուրջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *