Տեղի ունեցող գլոբալ իրադարձությունների հետ կապված, ՌԴ Պետդուման առաջարկել է տրամադրել Ռուսաստանի Դաշնության անձնագիր բոլոր նրանց, ովքեր ծնվել են Խորհրդային Միությունում: Այժմ ԽՍՀՄ բոլոր նախկին քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան

ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն: Ըստ առաջարկի, այս պահի դրությամբ պետք չի լինի հավաքել անսահման թվով փաստաթղթեր: Նույնիսկ անհրաժեշտ չէ լինի հրաժարվել առաջին քաղաքացիությունից: Այս տեղեկությունը հրապարակել է « Ռամբլեռ»

էլեկտրոնային թերթը: Ըստ աղբյուրի, ՌԴ Պետդուման հաստատել է այն նախագիծը, ըստ որի պետք է պարզեցվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը բոլոր ԽՍՀՄ-ում ծնված անձանց համար: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է մշակել Ռուսաստանի քաղաքացիություն

շնորհելու բավականին արագ ընթացակարգ ռուսաց լեզվի և մշակույթի կրողներին, նրանց սերունդներին, ովքեր ծնվել են ինչպես Ռուսաստանի Կայսրությունում, այնպես էլ Խորհրդային Միությունում, նրանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն՝ մշտական բնակության:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *