Ուզում ենք անդրադառնալ խորհուրդների, որոնց եթե հետեւեք սկսած 1-2 տարեկանից, դաստիարակությունն առավել հեշտ կընթանա ու հետագայում առավել հեշտ կլինի թե ձեզ, թե ձեր երեխաների համար: Առավել մեծ տարիքի երեխաների դեպքում էլ միանշանակ առաջնորդվեք «լավ է ուշ, քան երբևէ» սկզբունքով:

Երեխային դեռ մանկուց սովորեցրեք պահպանել օրվա ռեժիմը ու հետեւել կանոններին: Սկսեք քնելուց եւ սնվելուց: Եթե ձեր բալիկը արդեն մեկ տարեկան է, եւ դեռ չունի ռեժիմ, ապա դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան այնպես չեք անում: Պետք է, մի կողմից, չընկնել ծայրահեղության գիրկը,

երբ երեխային ժամացույցի սլաքի զարկով են կերակրում կամ քնեցնում մյուս կողմից, չշարունակել նորածնի՝ «երբ պատահի, ինչ պատահի» սկզբունքը: Գտեք ոսկե միջինը: Բայց պետք է նշել, որ ծնողները նույնպես պետք է ունենան օրվա ռեժիմ ու հետեւեն կանոններին:Երեխային բացատրեք, որ անհրաժեշտ է ինքնուրույն հավաքել խաղալիքները: Դեռ մանկուց դաստիարակեք

ձեր երեխային՝ խաղի ավարտին հավաքել իրերը: Սա չափազանց հեշտ է փոքր ժամանակ սովորեցնելը, քանի որ երեխաներն փոքր տարիքում ամեն բան ընկալում են որպես խաղ, եւ որքան շուտ սկսեք, այնքան ձեր գործը հետագայում առավել թեթև կլինի: Պետք է լինել հետեւողական ու համբերատար: Երեխաներին յուրաքանչյուր պարագայում ասեք ճշմարտությունը ու խուսափեք նրանց խաբելուց:

Թողեք երեխային ինքնուրույն զբաղմունք գտնել: Մեծերը հաճախ են սիրում երեխաների խաղերին մասնակցել, անընդհատ գրկել, խաղալիքներ առաջարկել: Այդկերպ երեխային ժամանակ չի մնում ինքն իրեն հետաքրքրություն գտնել: Երեխային սովորեցրեք սպասել: Գտեք տարբեր պատճառներ ու շատ փոքր տարիքից սովորեցրեք նրանց սպասել: Օրինակ, երբ խանութից նոր

խաղալիք է ցանկանում կամ շոկոլադ, անմիջապես մի գնեք, այլ ասեք, որ պետք է սպասել եւ հաջորդ օրը (կամ՝ երբ ճիշտ եք համարում): Այդպիսով դուք նրանց մոտ ձևավորում եք համբերատարություն, եւ նրանք հասուն տարիքում ձեզանից չափազանց շնորհակալ կլինեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *