մտքեր երազանքների մասին Մեր ամենամեծ պարտականությունը մեր շարժման ուղղությունը միշտ դեպի մեր նվիրական երազանքները պահելն է:
Ռանդոլֆ Բոուրն, ամերիկացի գրող Երազելով փոքր բաների մասին՝ դուք երբեք հաջողության չեք հասնի մեծ բաներում:

Հովարդ Շուլց, Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում: Ալեքսանդր Դյումա-հայր Միգուցե նա ով բոլորից շատ է անում, նաև բոլորից շատ է երազում:
Սթիվեն Լիկոկ, կանադացի ուսուցիչ, գրող, երգիծաբան Սկզբում երազանքները

անհնար են թվում, հետո՝ անիրականանալի, իսկ հետո՝ անխուսափելի: Քրիստոֆեր Ռիվ, ամերիկացի դերասան, ռեժիսոր, Սուպերմենի դերակատար Կյանքի ինչ-որ մի կետում մենք դադարում ենք հավատալ, որ մենք կարող ենք ԱՄԵՆ ԻՆՉ: Եվ երբ չենք ունենում երազանք, չենք ունենում ոչինչ:

«Տիեզերագնաց-ագարակատերը» գ/ֆ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ ես նայեցի շուրջս ու չտեսնելով իմ երազանքի ավտոմեքենան՝ որոշեցի ինքս նախագծել այն: Ֆերդինանդ Պորշե Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները: Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին եւ հոգի:

Վիկտոր Մարի Հյուգո Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, քանի որ ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել: Գաբրիել Գարսիա Մարկես Ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակ շնչել, երազել եւ արևի տակ քայլել…

Պաուլո Կոելյո Ես այն եմ, ինչ որ կամ, միակը իմ ծնունդով ու անկրկնելի մի անձնավորություն, ընդհանրացումը իմ նախնիների համոզմունքների և ձգտումների, ինչպես և իմ սեփական ցանկությունների, երազանքների և կենսափորձի:
Չարլի Չապլին Ամենաաղքատ մարդը բոլորովին էլ նա չէ, ով չունի գումար, տուն և ընտանիք: Ամենաաղքատ մարդը նա է, ով չունի երջանկություն և երազանք: Ֆերնանդո Տորես

Իրականացրեք ձեր երազանքները, հակառակ դեպքում ինչ-որ մեկը ձեզ աշխատանքի կվերցնի սեփական երազանքներն իրականացնելու համար: Ֆարրա Գրեյ, ամերիկացի բիզնեսմեն Ինչի էլ որ դու ընդունակ ես, ինչի մասին էլ որ երազում ես, սկսիր իրականացնել

այդ ամենը: Համարձակությունը մարդուն ուժ և անգամ մոգական իշխանություն է տալիս:
Յոհան Վոլֆգանգ Գյոթե Ցանկանալով և սպասելով հեռու չես գնա: Վեր կաց ու հետևիր երազանքիդ:
Ջարեդ Լետո-Իրականություն դարձրու քո երազանքները: Այդ պահը վրա է հասել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *