Պատում կայքը գրել է.
Սիրային հարցերից միշտ չէ, որ հնարավոր է գլուխ հանել, հատկապես, երբ դու դիտարկում ես հարաբերությունները մաթեմատիկական խնդրի կամ գիտական գրքի նման: Մենք առաջարկում ենք միասին վերլուծել, թե ինչու՞, ի վերջո, խելացի անձինք դժվար են սիրահարվում:

Նրանք վերլուծում են և՛ իրենց, և՛ դիմացինների զգացմունքները: Խելացի անձինք հիանալի կարողանում են տեղեկություն հավաքել, վերլուծել տվյալ տեղեկությունն ու անել համապատասխան եզրակացություն: Հենց այս կարողությունն է, որ չար կատակ կարող է խաղալ իրենց հետ, որովհետև արդյունքում իրենք ամենաշատն են փախչում առաջին իսկ պատահած խնդիրներից:

Վեճերի և միմյանց չհասկանալու դեպքում իրենք միանգամից եզրակացնում են` ստացվոււմ է մենք իրար չենք համապատասխանում` ցտեսություն: Նրանց բավականին ժամանակ է անհրաժեշտ սեփական զգացմունքներն արտահայտելու համար: Քանի որ նրանց ուղեղն երբեք չի դադարում գործել, ջրի երես է դուրս գալիս

բոլոր այն պատճառները, որոնք հուշում են, որ հարաբերությունները հնարավոր են չստացվել: Որպես հետևանք նրանք դժվարությամբ են անկեղծանում ուրիշներին, քանզի յուրաքանչյուր հարաբերություն համարում են ռի սկային: Ահա այս է պատճառը, որ հաճախ նման մարդիկ սառը և

անտարբեր են երևում` չնայած իրականում բացարձակ այդպես չէ: Նրանք միշտ հիմնվում են նախորդ փորձի վրա: Ահա ևս 1 խոչընդոտ, որ թույլ չի տալիս խելացի մարդկանց հավատալ, որ նախորդ հարաբերությունների ձախողումը չի կարող ներկայիս հարաբերությունների ձախողման պատճառ լինել: Բացի այն, որ նրանք

դժվարությամբ են դա գիտակցում նաև շատ լավ հիշում են, թե ինչպես են նախորդ անգամ տանջվել, դժվարությամբ տարել բաժանումը և տարածում են այդ զգացողություններն այն մարդկանց վրա, ում հետ ներկայումս մտերիմ են: Սիրային հարցերում շտապել անհրաժեշտ չէ, բայց և դժվարեցնելն էլ դրական ոչ մի արդյունքի չի հանգեցնի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *