Մարդն իր կյանքի ամեն մի օրը պիտի ապրի այնպես, ասես վերջին օրն է. պիտի հասցնի սրիկ ային ասելու, որ նա սր իկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս: Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին որովհետև չեն գտնում, մե ռնում են շուտով, մեռ նում են վերջին անգամ:

Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով «Մի՛ կորցրեք, մարդի՛կ»:
Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել… Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել,

երևի նույնիսկ կշտամբել եք այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող ու անզգույշ: Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի,

ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռ վել է պատերի հետ և լուսամուտներ բացել:
Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները:
Օ՜, այդ ձրի հայրենասերները…

Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով… Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:

Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչեն հուշերի մեղունե՞րը: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:

Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրո րվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ… Փակեց աչքերը: Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի: Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *