Ներկայացնում ենք սոցիոլոգների ու հոգեբանների կողմից բերվող որոշ փաստեր, թե ինչպես են սոցցանցերն ազդում օգտատերերի պահվածքի վրա: Դուք չեք կարող չստուգել ձեր էջը: Իսկ եթե նամակ է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որին պետք է շտապ լա՞յք դնել:

Ընկերը նոր լուսանկա՞ր է դրել: Իրականում դուք այդպես չեք կարծում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, քանի որ չեք կարող չստուգել: Սոցիալական ցանցերը մեզ ստիպում են խանդել: Նույնիսկ երբ պատճառ էլ չկա: Հարցումների արդյունքում, օգտատերերի մեծամասնությունը չի

զլանում սոցցանցերում հետևել իրենց զուգընկերներին: Հատկապես որ դա անելն այնքան հեշտ և հարմարավետ է: Մի քանի սեղմում, ու սոցցանցն ինքը քեզ կներկայացնի պոտենցիալ
բոլոր մրցակիցների/մրցակցուհիների թիվը. բոլորին, ում լայքեր են դրվել, բոլոր ընկերներին ու հնարավոր ընկերներին: Կարող եք չափազանց գրավիչ հետազոտություն անել:

Սոցցանցերը մեզ օգնում են աշխատել: Մինչ գործատուների մեծամասնությունը արգելափակում է աշխատանքային համակարգիչներից մուտքը սոցհարթակ, որպեսզի աշխատողները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս խուսափել այդպիսի քայլից:

Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են մուտք գործում, ինը տոկոսով առավել արդյունավետ են աշխատում, քան մնացածը: Սոցցանց մտնելու կարճ ընդմիջումները ուղեղին հնարավորություն են տալիս շեղվել և հանգստանալ: Բայց միայն` կարճերը: Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել… Օգտատերերի մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է իր կյանքի լավ կողմերի մասին պատմելու նպատակով:

Օրինակ` արձակուրդից լուսանկար գցել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, տեղադրել տնային կենդանիների մասին ծիծաղաշարժ հոլովակ: Բայց եթե ձեր կյանքում դժվար փուլ է, սոցցանցերը ընկերոջից վայրկենապես մրցակից են վերածվում: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ սոցցանցերով չափից շատ տարվելը ձեզ վերածում է նախանձի և նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեզ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *