Էյֆելյան աշտարակը համարվում է Փարիզի գլխավոր խորհրդանիշը: Աշտարակի հետ կապված այնքան հետաքրքիր փաստեր եւ իրադարձություններ գոյություն ունեն, որ դրանց վերաբերյալ ժամերով կարելի է խոսել: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: 1889թ. Ֆրանսիան տոնում էր հեղափոխության հարյուր ամյակը:

Այդ կապակցությամբ Փարիզում որոշեցին կազմակերպել համաշխարհային ցուցահանդես: Իրադարձությունից մի քանի տարի առաջ հայտարարություն էր տրվել գտնելու այնպիսի մեկին, ով կստեղծի ու կձևավորի գեղեցիկ մուտք ցուցահանդեսի համար: Մրցույթին մասնակցում էին բազմաթվ դիզայներներ ու ճարտարապետներ, բայց հաղթեց

Գուստավ Էյֆելը, ում աշխատանքը, ըստ ժյուրիի, մարմնավորում էր երկրի տեխնիկական ամբողջ առաջընթացը: Աշտարակի կառուցման հենց սկզբում Գուստավ Էյֆելն արդեն հայտնի ճարտարապետ էր, ում հաջողվել էր մասնակցել այնպիսի հրաշքների կառուցմանը, ինչպիսիք էին Վիադուկ Գարաբին, որը երկար ժամանակ համարվում էր ամենաբարձր երկաթուղային կամուրջն աշխարհում, եւ Ազատության արձանը:

Գուստավ Էյֆելի թիմը վերջնական լիազորագիր եւ կառուցման համար անհրաժեշտ պարագաներ ստանում է 1884թ. սեպտեմբերի տասնութին, իսկ աշտարակի կառուցումն սկսվում է 1886թ. մայիսի մեկին՝ ցուցահանդեսից 2 տարի առաջ:
երկու տարի, երկու ամիս և հինգ օրվա ընթացքում երեք հարյուր շինարարներ ոտքի կանգնեցրին աշտարակը:

Ամբողջ ընթացքում նրանք օգտագործել են շուրջ 18 000 առանձին մետաղական մասեր ու քառասուն տոննա ներկ: Չափազանց հետաքրքիր է աշտարակի կառուցվածքը: 1889թ. չափումների համաձայն՝ դրա բարձրությունը կազմում էր 300 մ: Բայց երբ նույնպիսի չափումներ անցկացրին ձմռանը, աշտարակի բարձրությունը 15 սմ-ով ավելի ցածր էր: Պարզ դարձավ, որ աշտարակի մետաղական կառույցները ցրտի հետևանքով սեղմվում են:

Գուստավ Էյֆելն աշտարակը նախագծել է այնպես, որ անգամ ամենաուժեղ քամու ժամանակ այն «խոնարհվի» ոչ ավելի, քան տասնհինգ սանտիմետր: 1889 թ. համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Էյֆելի աշտարակ այցելեցին ավելի քան երկու միլիոն մարդիկ՝ այնտեղ էքսկուրսիայի տոմսերի վրա ահռելի գումարներ ծախսելով: Հենց դրա շնորհիվ էլ ցուցահանդեսը մեծ շահույթ ունեցավ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *