Ինտերնեստ կայքը գրում է.
Ստեղծագործ մտածողությունը պետք է նոր մտքեր և գաղափարներ մտածելու ու խնդիրները լուծելու նոր տարբերակներ փնտրելու նպատակով, եթե կարծում եք, որ հայտնվել եք փակուղում: Շատ առավել ճիշտ և դյուրին է կրեատիվ

մտածողությունը զարգացնել դեռ վաղ տարիքում՝ չնայած կան մեթոդներ, որոնք թույլ են տալիս մարզել միտքը ամեն մի տարիքում: Ոչ ստանդարտ մոտեցում: Ինչպես գիտենք, ստանդարտ մտածողությունը սահմանափակում է մեր ունակությունները: Դրա համար երևույթներին անհրաժեշտ է

նայել այլ տեսանկյունից՝ փորձելով երևակայել և ազատվել ստանդարտ մտածողությունից: Հանգստացեք: Երբ մեր առաջ դրվում է որևէ խնդիր, փորձում ենք ջանք ու եռանդ չխնայել լուծումը գտնելու համար և մեծամասամբ չի: Ամենալավ ստացվող տարբերակը որևիցե

կերպ շեղվելն ու հանգստանալն է, որի համար անհրաժեշտ է մի գործողությունը փոխարինել մեկ այլ՝ հակադիր գործով: Այդպես դուք հետ չեք մնա աշխատանքի ընթացքից և միևնույն ժամանակ կհանգստանաք: Այդ ընթացքում ուղեղը կհասցնի գտնել խնդիրը լուծելու տարբերակներ: Չափազանցություն:

Փորձեք մտածել ամենավատ լուծումները՝ չփորձելով երևալ ճիշտ և խելացի: Երբ թույլ ենք տալիս մեզ սխալվել, տեղի է ունենում անհավանականը՝ մի քանի ոչ լավ մտքերի կողքին հայտվում են ևս մի քանիսը, որոնք լավ լուծում են տալիս խնդրին: Արտասովոր կիրառումներ: Պետք է մտածել որևէ կենցաղային իրի ամենաքիչը

20 արտասովոր կիրառություն: Ամեն օր փորձեք ու ժամանակի ընթացքում կզգաք, թե ինչպես է զարգանում ստեղծագործ մտածողությունը: Կատարելագործման մեթոդ: Մտածեք՝ ինչպես կատարյալ դարձնել այս կամ այն իրը ու երևույթը: Անդադար փորձեք աշխարհում նույնիսկ որևէ փոքր բան կատարյալ դարձնելու

տարբերակներ փնտրել: Ստեղծագործություն: Ստեղծագործական միտքը զարգացնելու նպատակով փորձեք նկարել որևէ բան, նույնիսկ եթե նկարելու տաղանդ չունեք: Թույլ տվեք, որ ձեռքը պատկերի այն, ինչ ասում է երևակայությունը: Ստեղծագորրծեք, հաճախ այցելեք թանգարաններ, պատկերասրահներ: Հնարավոր է, որ ոգեշնչվեք և ստեղծեք որևիցե արտասովոր մի բան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *