Դուք էլ ե՞ք միշտ զայրանում ժամացույցի սլաքների վրա, երբ դրանք, ասես ձեր դեմ տրամադրված, չեն ենթարկվում ձեզ և պպտվում են խելագարի պես, իսկ կուտակված անելիքները ոչ մի կերպ չեն հասցնում դրանց հետևից: Եթե այո, ապա այս հոդվածը Ձեզ համար է: ԹԱՔՆՎԵՔ ԲՈԼՈՐԻՑ: Անշուշտ,

խոսքը փոխաբերական իմաստով թաքնվելու մասին է, սակայն եթե ունեք գաղտնի վայր, որի մասին ոչ ոք չգիտի, ապա դա պարզապես հրաշալի է այնտեղ թաքնվելու ու աշխատելու համար: Տեղյակ պահեք հարազատներին ու գործընկերներին, որ հասանելի չեք լինելու տվյալ օրը:

Անջատեք հեռախոսը կամ անձայն ռեժիմի տակ դրեք և մինչև գործերի ավարտը, հեռախոսին նույնիսկ ուշադրություն մի դարձրեք: ԿԱԶՄԵՔ ԱՅՆ ԳՈՐԾԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՔ ՊԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆԵԼ: Գրանցեք գործերը ձեր օրագրում կամ տեքստային ֆայլ ստեղծեք համակարգչում: Եթե կարիք կա, կազմեք գործերը նաև

ըստ ենթատեսակների: Նշեք նաև կատարման ցանկալի ավարտի ժամանակը: Երբ որևէ առաջադրանք կատարված լինի, անպայման ջնջեք այն: Ջնջվող տողերը անասելի հսկայական մոտիվացիա են: ՈՐՈՇԱԿԻԱՑՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ: «Կաշխատեմ ողջ օրը» կամ «Կաշխատեմ, մինչև ամեն ինչ չվերջացնեմ» տեսակի արտահայտությունները չեն աշխատում: Մոռացեք դրանց մասին:

Դուք պետք է Ձեր առջև պլան դնեք՝ «Կաշխատեմ տասներկու ժամ՝ առավոտյան ութից մինչև երեկոյան ութը»: ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵԶ ՇԵՂՎԵԼ Ոչ մի դեպքում: Մոռացեք սոցցանցերի, սիրելի սերիալի մասին: Մոռացեք մեկ ժամանոց ընմիջումները: Նախապես պատրաստեք ձեր սնունդը, որ աշխատանքի ընթացքում երկար ժամանակով չընդհատվեք:

Ձեր օրվա հիմնական բաղադրիչը մեկն է՝ աշխատանք, աշխատանք ու կրկին աշխատանք: ԿԱՆԳ ՄԻ ԱՌԵՔ: Անգամ եթե չեք հասցրել տեղավորվել ձեր կողմից նախապես գծված ժամանակամիջոցում, մի հուսահատվեք, մինչև գործը ավարտին չհասցնեք: Կիսատ կթողնեք անավարտ գործը ու դա ձեզ մոտ սովորություն կդառնա: Պարզապես հաջորդ անգամ առավել խելամիտ կազմեք օրվա պլանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *