Ձեզ Ներկայացնում ենք հայ ազգի մեծագույն որդիներից մեկի՝ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հանճարեղ ու փայլուն մտքերից մի քանիսը։

Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Եւ միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ամբողջ օրվա անցուդարձը:

Ի վերջո, դժվար կյանքս եւ խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս: …Այժմ ես ունեմ տուն, ունեմ երկու մեքենա…, սակայն ես մենակ եմ: Ես չունեմ ամենակարևորը՝ իմ 2-րդ կեսը, որին սիրեի, որը ինձ սիրեր, որին ես կարողանայի ասել.

«Ես շատ եմ զգում քո կարիքը, ես ցանկանում եմ քեզ պատմել ամեն, ամեն ինչ»: Չնայած ես շատախոս չեմ, սակայն որոշ օրեր խիստ ցանկություն եմ ունենում ինձ հասկացող մեկին, պատմել այն բոլորը, ինչ անցնում է իմ գլխով:
Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է։

«Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, բայց միևնույն ժամանակ, ես գիտեմ իմ թերությունները և երբեք չեմ մտածել, թե օժտված եմ ինչ որ յուրահատուկ կարողություններով: Այսպես ասեմ, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց նայած՝ ինչ առիթով:

Ես ներում եմ պարզունակությունը, բայց չեմ ներում գռե հիկությունը, սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ նոր մարդկանց և մշակույթների հետ, բայց ամենաշատը սիրում եմ զարմացնել ինքս ինձ, քան ուրիշներին»: Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք:

Добавить комментарий