Որքան կյանքը ֆինանսապես բարդանում է, այնքան առավել ակնհայտ է դառնում, որ մարդիկ առավել քիչ են կարողանում կառավարել իրենց վաստակածը: Ահա պարզ խորհուրդներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ տնօրինել ձեր ֆինանսական միջոցները: Ցավոք, ֆինանսական գրագիտություն չի դասավանդվում դպրոցներում,

ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում, եթե դրանք մասնագիտացած չեն տվյալ ուղղությամբ: Այնպես որ, միակ ելքը ինքնուրույն և քայլ առ քայլ ֆինանսական գիտելիքներ ձեռք բերելն է: ՎԱՍՏԱԿԱԾԻՑ ՔԻՉ ԾԱԽՍԵՔ: Եթե դա անհնար է, փորձեք գտնել եկամտի ուրիշ աղբյուր:

Սա ֆինանսական հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկն է: Եթե դուք չեք կարող իրականացնել այն, ապա հաջորդող խորհուրդներն անիմաստ կլինեն: ՎԵՐԱՀՍԿԵՔ ԾԱԽՍԵՐԸ: Դուք պետք է հստակ պատկերացնեք ձեր ամեն մի ծախսի մասին: Այդպես դուք կիմանաք, թե որ ծախսերն են առավել

շատ գումար տանում ձեր ընտանեկան բյուջեից, կկարողանաք կրճատել հարկ եղած դեպքում ու կշարժվեք առաջին կետին համապատասխան: Ընտանեկան բյուջեի կառավարման համար բազմաթիվ ծրագրեր կան: ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԽՆԱՅԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ: Խնայեք գումար: Յուրաքանչյուր ամիս ձեր եկամտի տաս տոկոսը դրեք մի կողմ:

Դարձրեք դա սովորություն, ու ձեր ջանքերն զուր չեն անցի: Մի լավ օր ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք այդպիսի հեռատես լինելու համար, երբ կպարզեք, որ կարող եք ստանալ ձեր երազած կրթությունը, ճամփորդության մեկնել առանց վարկ և պարտք վերցնելու կամ գնել այն, ինչի մասին մանկուց երազում էիք: ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌԱՋ: Ինքներդ ձեզ համար որոշեք ձեր վարկերի վճարման ժամկետները, մեքենա կամ տուն գնելու ճիշտ ժամանակը:

Հետեւեք ինքներդ ձեզ տված խոստումներին ու փորձեք չխախտել տվյալ ժամկետները: Ձեզ համար տարվա ֆինանսական պլանավորում կատարեք տարեկան ամենաքիչը մեկ անգամ: Եթե ցուցանիշները Ձեզ չեն գոհացնում, ու ծասերը առավել շատ են ստացվում, քան եկամուտները, ապա պետք է ձեր ֆինանսական քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ կատարել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *