Հոգեբանության մեջ գոյություն ունեն մարդու բնավորությունը հասկանալու բազում տարբերակներ, որոնցից մեկն էլ ձեռագրաբանությունն է։ Ինտերնեստը ներկայացնում է ձեռագրերի տեսակներն և դրանցով բնորոշվող բնավորության առանձնահատկությունները։ Մարդու բնավորությունը և ձեռագիրը փոխկապակցված են իրար։

Ինչպես գիտենք, ուղեղն է ղեկավարում մարմնի աշխատանքը, հետևաբար կարելի է հասկանալ՝ ինչ հոգեբանական գործընթացներ են տեղի ունենում անձի ուղեղում, ինչը թույլ է տալիս պարզելու բնավորության առանձնահատկությունները։ Այս գիտությունը կոչվում է ձեռագրաբանություն։ Ուղեղի ձախ կիսագնդում առկա է կենտրոն, որը պատասխանատու է այս ընկալման

համար։ Մարդու ձեռագիրն ունի ժամանակի ընթացքում փոխվելու առանձնահատկություն, ինչպես և մարդու բնավորությունը, որն ողջ կյանքի ընթացքում ենթարկվում է բազում փոփոխությունների։ Ձեռագրի ձևավորումը սկսվում է ութ և ավարտվում քսան տարեկանում։ Մարդու անհատական բնութագրման համար պետք է հետևել որոշակի չափանիշների։ Թույլ։ Ռոմանտիկները կամ շատ զգամունքային մարդիկ

առանձնանում են իրենց թեթև ձեռագրով․ կարծես գրում են առանց թղթին հպվելու։ Նրանք կոկիկ են, զգույշ ու ուզում են ամեն ինչ անել գեղեցիկ և ճիշտ։ Բայց երբեմն այդպիսի անհատականություններն ունակ չեն լինում պաշտպանելու սեփական հետաքրքրությունները և իրավունքները։ Ուժեղ։ Սա պատմում է տալիս մարդու ինքնավստահության, նպատակասլացության և

կայունության մասին։ Նման մարդիկ չափազանց ակտիվ են, եռանդուն են ու եթե որևէ բան արդեն որոշել են, ապա դժվար են փոխում սեփական կարծիքը։ Թեքություն: Դեպի ձախ ուղղված թեքությունը բնորոշ է այն մարդկանց, ովքեր հաճույք են ստանում իրենց հետաքրքրություններից՝ ուշադրություն չդարձնելով, թե շրջապատողներն ինչ են խոսում և մտածում իրենց մասին։ Նրանք սեփական ես-ը համարում են առաջնային

ու որքան թեք է ձեռագիրը, այնքան անձն անկախ է ու ինքնաբավարարված։ Դեպի աջ ուղղված թեքությամբ ձեռագիր ունեցողները շփվող են և հաճախակի տրամադրության փոփոխությամբ, բայց նաև հավասարակշռված են։ Հորիզոնական ու հավասար ձեռագիրը նշանակում է ներդաշնակություն և հավասարակշռություն։ Չնայած զգացմունքայնությանը նրանք ռացիոնալ որոշումներ են կայացնում։ Նրանց հետ հաղորդակցվելը դժվար է, քանի որ աչքի են ընկնում բացառիկ համառությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *