Քանի՞ անգամ եք աշխատանքի ընթացքում շեղվում: Այդ թիվը բազմապատկեք քսանհինգ անգամ: Առնվազն այսքան րոպե դուք ամեն օր կորցնում եք իզուր: ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա
Իրվայն քաղաքի Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Գլորիա Մարկի ուսումնասիրություները ցույց են տվել. մարդը ծախսում է քսանհինգ,

իսկ ավելի ճիշտ՝ քսաներեք րոպե և տասնհինգ վայրկյան, որ կարողանա կենտրոնանալ այն գործի վրա, որով զբաղված էր մինչև ընդմիջվելը: Այսինքն, երկու րոպե ֆեյսբուքն աչքի անցկացնելու արդյունքում դուք կկորցնեք առնվազն երկու րոպե պլյուս 23 րոպե և 15 վայրկան… ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՇԵՂՎՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ՎՏԱ ՆԳԱՎՈՐ

Ուսումնասիրությունների համար Գլորիա մարկը և նրա օգնականները երեք ու կես օր հետևել են մի քանի ֆինանսական և տեխնիկական ընկերությունների աշխատակիցների, ովքեր, իհարկե, այդ ընթացքում ոչնչի վերաբերյալ չէին կռահում: Հետազոտողները վայրկյան առ վայրկյան գրառել են աշխատակիցների ակտիվությունը:

Պարզվել է, որ աշխատակիցները մեկ գործից մյուսին անցում են կատարել 3 րոպե 5 վայրկյան պարբերությամբ: Նրանք իրենց գործը հաճախ ընդհատել են ֆեյսբուքըը կամ թվիթերը աչքի անցկացնելու համար: Հետազոտությունների մեջ չի ընդգրկվել այն ժամանակը, որը ծախսվել է գործընկերների հետ աշխատանքային հարցեր քննարկելու վրա:

Մենք մեր ուղեղն օգտագործում ենք թենիսի գնդա կի նման՝ նետելով մեկ այս, մեկ այն կողմ, բայց, ի տարբերություն գնդ ակի, մեր ուղեղին ժամանակ է հարկավոր սկզբնակետին վերադառնալու համար:
Շեղվելով մենք մեր ռեսուրսները ուղղորդում ենք այլ ուղղությամբ, ծախսում ժամանակ նոր բանի վրա կենտրոնանալու համար, ապա ծախսում նույնքան՝ նախորդ գործին վերադառնալու համար:

Բացի այդ, շեղվելով մենք չենք կարողանում անհրաժեշտ չափով խորանալ մի գործի մեջ: Մենք պարզապես ի վիճակի չենք կենտրոնանալ այդպիսի ռիթմի դեպքում: Հավանաբար այս տողերը կարդալով՝ դուք մտածում էիք.

«Բնական է, ոչ բոլորը կարող են արագ մեկ գործից մյուսին անցնել, բայց ինձ մոտ դա շատ էլ լավ ստացվում է: Ես կարող եմ միաժամանակ աշխատել մի քանի գործի վրա և կենտրոնացած լինել»: Դուք հիմա պարզապես խաբում եք ձեզ: ԴՈՒՔ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *