Թեև մենք մեզ առանձնահատուկ ենք զգում, բայց իրականում բոլորս նույն ձև ենք կառուցված: Մարդու էությունն անկրկնելի է, բայց հոգեբանությունն յուրաքանչյուր օր անում է նորանոր բացահայտումներ, հայտնաբերում նոր առանձնահատկություններ և կանոններ, որոնք նույն կերպ են գործում ամեն մի մարդու դեպքում: Առաջարկում ենք

ծանոթանալ մի քանի հոգեբանական հնարքի հետ, որոնք զգալիորեն կհեշտացնեն ձեր կյանքը և մարդկային փոխհարաբերությունները: Որպեսզի հասկանաք՝ հավանում է Ձեզ տվյալ անձը, թե ոչ, ընտրեք որևիցե բառ, և ամեն անգամ, երբ ձեր զրուցակիցը կարտաբերի այդ բառը կամ դրա հոմանիշային արտահայտություններ, ժպտացեք և գլխով արեք: Եթե դուք նրան դուր եք գալիս, ապա վստահ եղեք կզգաք,

որ տվյալ բառն արդեն հայտնվել է նրա հիմնական բառապաշարում: Եթե ուզում եք, որ ձեր ասածը լուրջ ընդունեն, ապա Ձեր խոսքը ձևակերպեք այսպես՝ «Այդպես էր ասում իմ հայրը»: Անձինք հակված են անգիտակցաբար հավատալ մեծերի խորհուրդներին ու խոսքերին: Եթե ուզում եք, որ ձեր զրուցակիցը համաձայնի ձեզ հետ,

հարցը տալու ժամանակ թեթևակի գլխով արեք: Տվյալ ժեստը մարդու մոտ ընկալվում է որպես այն բանի նշան, որ այն, ինչ դուք պատմում եք, զուտ ճշմարտություն է: Դրանից բացի ըստ սոցիալական պահվածքի կանոնների՝ մարդիկ հակված են պատասխանել ձեզ ճիշտ այդպիսի գլխի շարժումով: Եթե ձեր մտքի մեջ մի երգ է մնացել, որը դուք մեծ հաճույքով կցանկանայիք մոռանալ,

ապա փորձեք հիշել երգի ավարտը: Ըստ «Զեյգարնիկ» էֆեկտի՝ մեր ուղեղը առավել լավ մտապահում է անավարտ բաները: Այդ իսկ պատճառով, եթե փորձեք մտածել երգի ավարտի մասին, ապա երգն ինքն իրեն կանհետանա ձեր ուղեղից: Ուզում եք, որ ձեր երեխաները բրոկկոլի ուտեն: Փոխանակ հարցնեք

նրանց՝ ցանկանում են բրոկկոլի ուտել, թե ոչ, հարցրեք, թե քանի կտոր են ուզուն՝ հինգ թե երկու: Այդ մեթոդով, դուք արդեն ընտրում եք բրոկկոլի նրանց փոխարեն, բայց նրանք զգում են էնպես, ասես հենց իրենք են որոշում կայացրել: Նույն հնարքը դուք կարող եք կիրառել նաև ուրիշ դեպքերում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *