Վինյուզը գրում է.
Մաշտոցը հայ գրչության դպրոցի հիմնադիրն է ու հայերենի առաջին ուսուցիչը. լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, հայ եկեղեցու վարդապետ Մեսրոպ Մեսրոպը հայ դպրության հիմնադիրն է։ Փաստեր Մաշտոցի կյանքից,

գործունեությունից: Հանճարը ծնվել է մոտ երեք հարյուր վաթսուներկու թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում, Մաշտոցի հայրը եղել է կիսաազնվական Վարդանը։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետել է պարսկերենին, հունարենին, ասորերենին, վրացերենին։

Մաշտոցի գործունեությունը միաբևեռ չի եղել. Մոտ երեք հարյուր ություն իննը թվականին նա հաստատվել է Վաղարշապատում ու արքունիքում եղել ատենադպիր, հետո անցել ծառայության, իսկ երեք հարյուր իննսունչորս թվականին դարձել է վանական։ Մաշտոցի կարևոր առաքելություններից է եղել քրիստոնեության քարոզչությունը. Նա իր աշակերտների հետ համատեղ

կատարել է քարոզչական շրջագայություններ։ Աստվածաշունչը հրապարակորեն կարդալու ընթացքում անմիջապես այն թարգմանել է հայերեն՝ Աստծո խոսքը ժողովրդին հասկանալի դարձնելու նպատակով։ Գրերի գյուտի անհրաժեշտությունը Մաշտոցը զգացել է նաև վերոնշյալ քարոզչությունների ընթացքում. դա նաև կրոնապահպան

նպատակ ուներ։ Նրա առաջնային նպատակներից էր հայացնել Աստվածաշունչն ու քրիստոնեական տարբեր գրքեր, որպեսզի եկեղեցիներում արարողությունները կատարվեն հայալեզու։ Բարդ ճանապարհ՝ դեպի մեծ հայտնագործություն: Մաշտոցի փնտրտուքները սկսել են Ասորիքից. Սահակ Պարթևի երաշխավորությամբ Մաշտոցը իր աշակերտների հետ գնացել է Ասորրք։ Եղել է Ամիդ, հետո Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել

Ասորի հոգևորականների հետ։ Մաշտոցը չորս հարյուր հինգ թվականին ստեղծել է հայերենի հնչյունային համակարգը հստակ արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու ու դպրություն ստեղծելու նպատակին լիովին համապատասխան նշանագրեր. Մաշտոցի անունը մեր օրերում. Մաշտոցի անունով են կոչվում Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը, ՀՀ-ի ու Սփյուռքի պետական և

հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ-ից նրա անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Երևանի Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ 1993 թ-ին ՀՀ-ում սահմանվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *