Մարկ Տվենի անունը մեզ քաջ հայտնի է «Թոմ Սոյերի արկածներն» ու «Հեքլբերի Ֆիննի արկածները» գրքերի շնորհիվ: Բայց նա ոչ միայն գրող էր, այլև հրաշալի երգիծաբան ու ուսուցիչ: Մարկ Տվենը շատ հայտնի է իր զվարճալի ու միևնույն ժամանակ իմաստուն խոսքերով, որոնք վաղուց արդեն աֆորիզմներ են դարձել:

Այս հրաշալի խորհուրդները Մարկ Տվենը տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել կյանքում: Եկեք ապրենք այնպես, որ անգամ դա գաղագործը ց ավ ապրի, երբ մենք մա հանանք: ԸՆԴՈՒՆԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ «Մարդը չի կարող իրեն հարմարավետ զգալ, քանիդեռ ինքն իրեն հավանություն չի տվել»:

Եթե դուք հավանություն չեք տալիս ինքներդ ձեզ, ձեր արարքներին ու կյանքին առհասարակ, ապա ամենայն հավանականությամբ ապրում եք՝ ինչ-որ անհանգիստ զգացողությամբ ձեր ներսում: Եթե դուք դեռ չեք գտել ձեր ներքին ազատությունը, ապա դա շատ մեծ խոչընդոտ կլինի ձեզ համար անձնական աճ ունենալու ճանապարհին:

Դուք ինքներդ կառուցում եք ձեր մտքում պատնեշներ ու սահմանափ ակումներ ձեզ համար, որոնք ձեզ թելադրում են, թե ինչին եք դուք արժանի, իսկ ինչին՝ ոչ: Հենց այդ մտքերն են ձեր փոխարեն որոշում ձեր հնարավորությունների սահմանը: Դրանք են ձեզ ասում, որ դուք այն մարդը չեք, ով կարող է իրականացնել իր երազանքները: Սովորեք ընդունել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք կամ այնպիսին, ինչպիսին ցանկանում եք լինել:

Մի փնտրեք ոչ մեկի հավանությունը, բացի ինքներդ ձեզնից: Քան դեք ձեր ներքին սահմանները ու դադարեք զբաղվել անխնա ինքնաքննադատությամբ: Եթե մարդն ինքն իր հետ իրեն անհարմար է զգում, դա ամենասար սափելի միայնությունն է: ՄԻ ԴՐԵՔ ՍԱՀՄԱՆԱՓ ԱԿՈՒՄՆԵՐ ՁԵՐ ԱՌՋԵՎ: «Տարիքի հարցում կարևորը ձեր վերաբերմունքն է դրա նկատմամբ: Այն ձեզ չի խանգարի, եթե դրան ավելորդ ուշադրություն չհատկացնեք»:

Ձեզ թվում է, թե մարդիկ վատ են վերաբերվում այն բանին, որ դուք, օրինակ, շատ բարձրահասակ եք, ծեր եք կամ ճաղատ: Բայց այդ ամենը նշանակություն ունի միայն այն ժամանակ, երբ դուք եք դրան նշանակություն եք տալիս: Դուք սկսում եք

ձեզ անհարմար զգալ, անհանգստանալ այն մասին, թե ինչ են հիմա մտածում ձեր մասին: Եվ այդ ժամանակ մարդիկ զգում են դա և կարող են նաև սկսել այդ ամենին բացասական վերաբերվել: Մինչդեռ եթե դուք ինքներդ նշանակություն չտաք, մարդիկ նույնպես չեն նկատի: Ուշադրություն դարձրեք ձեր ուժեղ կողմերի վրա, և նույնը կանեն նաև մարդիկ, ովքեր շրջպատում են ձեզ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *