Գալակտիկուսի փոքրիկ այցելուների ամենասիրելի անկյուններից է Լեգոյի սենյակը, իսկ ինչու՞. Որովհետև Լեգո սիրում են բոլորը՝ մեծից փոքր: Նույնիսկ մեծահասակները տարիներ են ծախսում Լեգոյի կողմից թողարկվող հատուկ հավաքածուները գնելու ու ամենաբարդ

կոնստրուկցիաները հավաքելու վրա, իսկ ֆիրման իր հերթին անընդհատ զարմացնում է ամենատարբեր տարիքի գնորդների համար նախատեսված Լեգոներով: Այսօր Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր, որոնք հիմնավորում են, թե ինչու է Լեգոյով տարված ողջ աշխարհը:

Լեգոյի գլխավոր գործարանը Դանիայում է, ու այնտեղ դետալների պատրաստման համար օգտագործվում է տարեկան վաթսուն տոննա պլաստիկ: Երեսունյոթ գործարաններում աշխատում է առավել քան ութ հազար մարդ,

որոնց կեսը՝ Դանիայում: Եթե մեկ տարվա ընթացքում վաճառվող Լեգոյի դետալներից պատրաստենք շղթա, այն մոլորակի շուրջ կպտտվի մոտ տաս անգամ: Գործարանում առկա է հատուկ պահեստ, որտեղ ամեն մի թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է: Լեգո ընկերությունը խաղալիք

անվադողերի մեծագույն արտադրողն է՝ տարեկան առավել քան երեք հարյուր մլն փոքրիկ անվադող: Լոգոյի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին առկա է փոքրիկ անցք: Դա արված է այն նպատակով, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա տվյալ անցքով շնչել: Եթե մինչ օրս թողարկված բոլոր լեգո-դետալները բաժանենք մոլորակի բոլոր բնակիչների միջև, ապա ամեն մեկը կստանա նվազագույնը վաթսունչորս դետալ:

Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում վաճառվում է յոթ տուփ Լեգո: Աշխարհում թողարկվել է մոտ չորս մլրդ Լեգո մարդուկ, ընդ որում՝ առաջինը ստեղծվել է առաջին կոնստրուկտորից քսան տարի հետո: Գոյություն ունի լեգոյի երեք հազար իննը հարյուր տարր և հիսունութ գույն: Տիեզերական փաստ՝ եթե կառուցենք քառասուն մլրդ Լեգո դետալներից կազմված բուրգ, այն կհասնի Լուսնին:

Добавить комментарий