Ինչ-որ մեկի հանդեպ բարի գործը բումերանգի նման ձեզ է վերադառնում: Սրանք լոկ դատարկ խոսքեր չեն: Հավանաբար հենց ձեր կյանքում էլ եղել են դեպքեր, երբ որևէ լավ գործ անելուց հետո հանկարծ ճակատագրից նվեր եք ստացել: Առաջարկում ենք հիշել, թե ինչ բարի գործեր կարելի է

անել ամեն օր՝ դրանով բարձրացնելով թե մեր, թե շրջապատի տրամադրությունը, անշուշտ, աշխարհը այդպես առավել բարի և մարդկային դարձնելով: ՊԱՀԵՔ ԴՈՒՌԸ, ԵՐԲ ԴՈՒՐՍ ԵՔ ԳԱԼԻՍ: Չափազանց պարզ և հասարակ քաղաքավարության կանոն, որի մասին, ցավոք շատ շատերը մոռանում են շտապելիս:

Մինչդեռ անձը, ով գալիս էր ձեր հետևից, միանշանակ կգնահատի այն, որ դուք մի վայրկյանով կանգ առաք ու պահեցիք դուռը, որպեսզի նա անցնի, այլ ոչ թե շրխկացրիք երեսին: ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵՔ:Դասավորեք ձեր դարակները ու բոլոր իրերը և հագուստները, որոնք արդեն տևական ժամանակ է

չեք կրում կամ օգտագործում, ուղարկեք մանկատուն կամ անապահով ընտանիքների: ՕԳՆԵՔ ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ: Եթե ձեր հարևանությամբ նոր հարևաններ են եկել, ապա նախևառաջ ողջունեք նրանց ու հարցրեք՝ արդյոք կարող եք որևէ բանով օգնել նրանց, հուշել ինչ-որ բան կամ տեղյակ պահել որոշակի հարցերի վերաբերյալ: Այս հասարակ քայլերի շնորհիվ դուք նոր

հարազատներ ձեռք կբերեք ու կօգնեք նրանց առավել հեշտությամբ հաղթահարել իրենց կյանքի տվյալ կարևոր փուլը: ԻՆՉ-ՈՐ ՀԱՄԵՂ ԲԱՆ ԲԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ: Աշխատավայրում լավ միջավայր ստեղծելու տարբերակներից մեկն էլ հենց որևէ համեղ բանով աշխատակիցների հետ կիսվելն է: Որքան անսպասելի լինի տվյալ համեղ ուտեստը, այնքան առավել ջերմ միջավայր կառաջանա աշխատավայրում:

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՕԳՆԵՔ ԱՆՓՈՐՁ ՎԱՐՈՐԴԻՆ: Եթե դուք փորձառու վարորդ եք ու նկատում եք, որ երևէ մեկը կանգնել է ճանապարհին՝ վթարային ազդանշանները միացրած, կանգնեք ու օգնություն առաջարկեք: ՕԳՆԵՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ: Եթե հանդիպում եք զբոսաշրջիկների, ովքեր մոլորվել են, կամ փորձում են գտնել որևէ ուղղություն, կամ գուցե փորձում են լուսանկարել իրենք իրենց, միշտ մոտեցեք և առաջարկեք ձեր օգնությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *