Անտուան դը Սենտ Էքզյուպերիի՝ երեխաների համար գրված այս իմաստուն հեքիաթը լավագույն բանալին է մեծահասակների համար դեպի այն աշխարհ, որտեղ հոգեկան խաղաղությունը, ներդաշնակությունն ու ազնիվ հարաբերություններն են:

Առաջարկում ենք ծանոթանալ Փոքրիկ Իշխանի կյանքի ամենակարևոր սկզբունքներին, որոնք նա իր հետ բերեց իր փոքրիկ մոլորակից եւ նվիրեց մարդկությանը: Հետևելով դրանց՝ դուք կկարողանաք գտնել ձեր բոլոր պարզ եւ բարդ հարցերի պատասխանները:

Դու ապրում ես քո արարքների, այլ ոչ թե քո մարմնի մեջ: Դու քո գործողություններն ես. չկա մեկ ուրիշ «դու»: Կա այսպիսի հստակ կանոն: Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը:

Իմ գաղտնիքը շատ պարզ է: Միայն սիրտն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի: Եթե անընդհատ ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա: Ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչ մի բանով չեն հետաքրքրվում: Ամեն մարդ իր աստղն ունի: Եվ հավանաբար, աստղերը փայլում են այն բանի համար, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:

Երբեք պետք չէ լսել, թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է միայն նայել նրանց և շնչել նրանց բույրը: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: Չարժե նրանցից նեղանալ: Պետք է հանդուրժել երկու-երեք թրթուրի, եթե ուզում ես ծանոթանալ թիթեռնիկների հետ: Երբ շատ տխուր ես լինում, լավ է նայելը, թե ինչպես է արևը մայր մտնում:

Գիտե՞ս, թե ինչու է անապատը լավ. նրա մեջ ինչ-որ տեղ աղբյուրներ կան թաքնված: Գործեր կան, որոնք կարող են սպասել: Դրանից վն աս չի լինի: Բայց եթե բաոբաբներին ազատություն տաս, փոր ձանքից չես խուսափի: Յուրաքանչյուրից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունն առաջին հերթին խելամիտ պետք է լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նե տվել, նա հեղափոխություն կանի:

Ինքդ քեզ դա տիր: Դա ամենադժվար բանն է: Իրեն դա տելը ուրիշներին դա տելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դա տել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես: Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում:

Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եթե ինչ-որ հարց հետաքրքրել է, մի նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել: Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ: Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:

Добавить комментарий