Ինտերնեստ կայքը գրում է.
Նկատե՞լ եք` երբեմն գեղեցիկ դիմագծերով, հրաշալի կառուցվածքով ու լավ հոգեկերտվածքով մարդիկ առավել քիչ ուշադրության են արժանանում, քան արտաքին և ներքին հմայքից զուրկ անձինք: Ասվածը վերաբերում է ինչպես կանանց, էնպես էլ տղամարդկանց:

Պատճառը ինքնագնահատականն է: Ինքնագնահատականը հնարավոր է սահմանել որպես անձի սեփական ինքության գիտակցումը անկախ արտաքին պայմանների փոփոխությունից: Երբ յուրաքանրյուր մարդ տանից դուրս է գալիս ու հայելու մեջ նայելիս դրական է

գնահատում ինքն իրեն, ապա օրվա մեծ մասն անցնում է հաջող և թեթև: Այդպիսի օրերին մարդկանցից կարելի է բազում հաճոյախոսություններ լսել, իսկ անծանոթներից էլ արժանանալ էնպիսի հայացքների, որ վկայում են` Ձեզնով հիացած են: Ինչքան անհատի ինքնագնահատականը բարձր է, այնքան գեղեցիկ և հաճելի է նա շրջապատի աչքերում:

Բարձր ինքնագնահատական ունեցող կինը շրջապատին ինքն է թելադրում, առավել հաճախ էլ պարտադրում իր գրավչությունը, հմայքը: Նույն հոգեբանական իրավիճակն է ցածր ինքնագնահատականի պարագայում: Անձի ինքնագնահատականը ձևավորվում է մոտ հինգ տարեկանում: Միանշանակ, այստեղ գլխավոր դեր ունեն երեխայի ծնողները: Երբ երեխան թերագնահատում է իր

արտաքինը ու հնարավորությունները, իսկ ծնողներն իրենց հերթին երեխային որևէ բանից կախման դրության մեջ են պահում, ապա փոքրիկի մոտ առաջանում է սեփական արժեքի ու կարևորության պակաս և նա մեծանում է ցածր ինքնագնահատականով: Ըստ հոգեբանների մարդիկ բաժանվում են երկու տիպի. նրանք, ովքեր յուրաքանչյուր իրավիճակում ձգտում են հաջողության հասնել, և նրանք, ովքեր պարզապես խուսափում են հաջողությունից, և այս խմբի մարդիկ էլ հենց ցածր ինքնագնահատականով անձինք են:

Ինչպես բարձր, էնպես էլ ցածր ինքնագնահատական ունեցող անձինք հոգեբանորեն վարակում են շրջապատին և ստիպում են, որ իրենց հանդեպ յուրհատուկ վերաբերմունք ստեղծվի: Ինքնագնահատականը մարդու ներքին շարժիչն է` բազում լավ և վատ արարքների արդյունքը: Անձը կարող է հասնել յուրաքանչյուր հաջողության, եթե հավատա սեփական ուժերին: Սիրեք ու գնահատեք ինքներդ ձեզ և նույն վերաբերմունքին կարժանանաք շրջապատից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *