Ինտեռնեստը գրում է.
Մեր աշխատունակության վրա ազդում են տարբեր գործոններ, ու դրանցից մեկը նա է, թե ինչքանով ենք կարողանում պլանավորել մեր անելիքները և հաջողությամբ կատարել դրանք՝ ըստ նշանակված հերթականության ու ժամկետների: Եթե դեռ չեք կարողանում օրական հինգ րոպե

հատկացնել գործերի և ժամանակի պլանավորմանը, ապա Ձեզ ենք առաջարկում միասին քննարկել բոլոր այն օգուտները, որն ունի օրը լիարժեք պլանավորումը: 1. ԴՈՒՔ ԿԴԱԴԱՐԵՔ ՄՈՌԱՆԱԼ: Մեր ուղեղը հետաքրքիր համակարգ է, այն կարող է շատ լավ մտապահել այն զգացողությունները, որ մենք ունեցել ենք որևէ ուտեստ փորձելիս,

բայց չհիշել նրա անունը, կամ, որ էլ ավելի վատ է, հիշել շատ մանրուքները, բայց մոռանալ հաջորդ օրը պլանավորած կարևոր գործնական հանդիպումը:Այս խնդրից խուսափելու համար կա մեկ պարզ լուծում, վերցրեք նոթատետր և գրիչ, պլանավորեք ձեր առօրյան: Քանի որ եթե ձեր անելիքերի ցանկը ձեր առաջ լինի, դրանք մտապահելու

կարիք էլ չեք ունենա: 2. ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ՇԱՏ ԱՌԱՎԵԼ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ: Ի՞նչ եք կարծում, ով կավարտի գնումներն առավել շուտ. նա՞, ով եկել է խանութ ցուցակով, թե՞ առանց ցուցակի հաճախածը: Նախապես անելիքների և ժամանակի պլանավորումը կրճատում է յուրաքանչյուր գործի վրա ծախսվող ժամանակը ու մի քանի անգամ բարձրացնում է արդյունավետությունը:

3. ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ԲԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ: Երբ գործերն արդեն պլանավորված են ու ցուցակը ձեր առաջ է դրված, ձեր լարվածությունը նվազում է, և փոխարենը աշխատանքի տեմպն է բարձրանում: Դուք որոշում եք, թե որ գործն է պետք անել առաջինը ու երբ ավարտել այն:

Դուք կարող եք նաև համակարգել և խմբավորել նմանատիպ գործերը: 4. ԴՈՒՔ ԱՌԱՎԵԼ ԱՐԱԳ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՔ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ: Ամեն անգամ, երբ ձեզ շեղում են, դուք դժվարությամբ եք կենտրոնանալ աշխատանքային պրոցեսին: Այդպես է լինում հանգստայն օրերից հետո: Առանց գործերի պլանավորման վերականգնողական շրջանն առավել երկար է տևում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *