Ի՞նչ է բիզնես-պլանը, ինչպե՞ս է այն կազմվում ու որո՞նք են դա անելու ամենաառաջնային քայլերը։
Բիզնես-պլանը փաստաթուղթ է, որտեղ ներառված են այն բոլոր քայլերը, որոնք հիմք են դառնալու բիզնեսի առաջխաղացման գործում։ Կարճ ասած այն պիտանի է ինչպես ղեկավարներին, այնպես էլ ներդրողին՝ հասկանալու

համար արդյոք պետք է փող ծախսել այդ նախագծի համար։ Իսկ ինչպե՞ս ինքնուրույն կազմել բիզնես-պլան։ Իրականում դա էնքան էլ դժվար գործ չէ, եթե արդեն ունեք լավ մտահղացումներ և գաղափարներ։ Անչափ կարևոր է նախքան եկամուտը հաշվարկելը, կարողանալ պարզ գիտակցել բիզնես-գաղափարի առավելությունները և թերությունները։ Եթե վերջինները առավել շատ են, ապա մի

շտապեք հուսահատվել։ Յուրաքանչյուր բան կարելի է շրջել հակառակ ուղղությամբ։ Ըստ մասնագետների՝ տվյալ փաստաթուղթը պետք է բաղկացած լինի տասներկու կետից, որոնցից մի քանիսին կանդրադառնանք մեր այսօրվա հոդվածում։ Տիտղոսաթերթ: Նախագծի անունը, Կազմակերպության անունը, հասցեն, հեռախոսահամարը ու ուրիշ տվյալներ, Նշել կազմակերպության ղեկավարին ու ստեղծման ամսաթիվը:

Գաղտնիության քաղաքականություն: Տվյալ փաստաթուղթն պետք է հեղինակային իրավունքի պաշտպանության համար։ Կարդացողը չի կարող օգտագործել կամ տարածել այդ փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն առանց հեղինակի թույլտվության։ Համառոտ նկարագրություն: Նկարագրվում է մտահղացումը, գաղափարը։ Սա պետք է կազմել՝ առաջնորդվելով հետևյալ հարցերով՝ Ո՞րն է տվյալ նախագծի նպատակը, Ի՞նչ առաջադրանքներ պիտի անել գլխավոր նպատակին հասնելու համար։

Կա՞ն արդյոք խանգարող հանգամանքներ ու ինչպես հաղթահարել։ Ի՞նչ քայլեր պետք է անել կարճ ժամանակում նպատակին հասնելու համար։ Ոլորտային շուկայի ուսումնասիրություն ու բնութագրում: Ներկայացնել նախագծի առաջխաղացման հնարավորությունը՝ հաշվի առնելով շուկայական վիճակի մարքեթինգային վերլուծությունը։ Ահա, թդ ինչ պետք է հաշվի առնել՝ նման ապրանքի կամ ծառայության վաճառքի աճը շուկայում վերջին տարիներին, Արժեքային առանձնահատկությունները, Մրցակիցների գնահատում,

Սպառողների պահանջների ուսումնասիրություն և վերջապես Նախագծի հաջողության հեռանկարները: Նախագծի ընդհանուր բնութագիրը: Վերջին կետում մանրամասնորեն քննարկվում է բիզնես գաղափարը, որը ներառում է՝ կարևոր նպատակը, Սպառողի բնութագիրը, Հաջողության առաջնային գործոնները, Արտադրանքի մանրակրկիտ նկարագրություն, Ֆինանսավորման պլան ր անհրաժեշտ գումարի չափը: Հետևեք այդ խորհուրդներին և ցանեք բիզնեսի հաջողության առաջին սերմերը՝ պլանավորելով բոլոր քայլերը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *