Որպեսզի կյանքը մատուցի քիչ հիասթափություններ ու շատ հաճույքներ, պետք է հիշել, որ մեր տրամադրության իննսուն տոկոսը կախված է ոչ միայն այն իրադարձություններից, որոնք կատարվում են մեր շուրջը, այլև մեր

հանդեպ մարդկանց վերաբերմունքից: 1. Մի՛ կուտակեք նախկին վատ հիշողություններ. դա թանկ կարժենա: Անհրաժեշտ է սովորել ներել: Դա պետք է ոչ թե ուրիշին, այլ առաջին հերթին հենց Ձեզ:

Պետք չէ այդ ժամանակ շփվել նեղացնողի հետ: 2. Մի՛ նեղացեք փոքրիկներից, նրանք Ձեզ չեն հասկանում: Հասկանալու համար անհրաժեշտ է անցնել կյանքի նույն ճանապարհը: Ձեր միջև ընկած է բավականին մեծ ժամանակային տարածություն:

Այդպես եղել է, այդպես էլ կլինի: Հայրերի և զավակների խնդիրները ընդմիշտ են: 3. Անելով բարի արարք` մի՛ սպասեք պատասխան դիմացինից: Մի՛ սպասեք, որ շրջապատողները պետք է Ձեզ սիրեն ու հարգեն: Սովորե՛ք հաճույք ստանալ այն ամենից, որ Դուք տալիս եք ու անում եք բարի գործ թն պահին, երբ զգում եք հոգու կանչ,

այլ ոչ այնժամ, երբ Ձեզ պարտավորեցնում են: Օրհնված է այն մարդը, ով ոչինչ չի սպասում, քանի որ նա երբեք չի հիասթափվի: 4. Մի՛ վիճեք: Միևնույն է, ոչ ոքի ոչինչ չեք ապացուցի: Ամեն մարդ մնում է իր կարծիքին: Միևնույն է, դիմացինը չի կարող Ձեզ հասկանալ, քանզի նրա կյանքի փորձն ուրիշ է: 5. Ձեր անցյալը մի՛ պարտադրեք լսել ուրիշներին,

եթե Ձեզ այդ մասին չեն հարցրել: Ցանկացած պարտադրված քայլ, նույնիսկ սերը, համարվում է կոպտություն: 6. Գնահատելով դիմացինի վարքը՝ փորձեք հասկանալ պահը ու հանգամանքները: Մեր դրական «Ես»-ը բազաթիվ հարցերում կապված է այն բանի հետ, որ մենք կարող ենք ներել մեր անպա տշաճ վարքը, սակայն չենք ներում դիմացինինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *