Չափահաս մարդիկ հրաշալի գիտակցում են, որ կան բաներ, որոնք որքան էլ դժվար լինեն, պետք է անել ամեն օր ու առանց որևիցե մեկի ցուցումների: Ռեդդիտի ընթերցողները կազմել են այդպիսի մի ցանկ՝ ամենօրյա առաջնային գործողությունների համար: Ահա թե որոնք են դրանք: Երբ դուք փոքր էինք, ձեր ծնողները ամեն բան

ասում և սովորեցնում էին ձեզ, ասում էին, որ պետք է մաքրել ատամները, հավաքել խաղալիքները, ուտել ճաշը և այլն: Տվյալ ցուցումները շարունակվում էին նաև առավել մեծ հասակում. «Վեր կաց. դասից կուշանաս», «Տաք հագնվիր», «Հավաքիր սենյակդ»:

Իսկ հետո դուք իսկապես հասունանում ենք, վերցնում ենք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքը ու ինչ-որ մի պահ գիտակցում եք, որ ձեզ ոչ ոք էլ չի ասում, թե ինչ և երբ անել: Ահա այստեղ էլ օգնության կարող է գալ ամենօրյա պարտադիր գործողությունների ցանկը, որպեսզի որևէ կարևոր գործողություն չմոռանաք:

Ձեզ համար թանկ մարդկանց ցույց տվեք ձեր սերը և երախտագիտությունը: Կյանքը շատ կարճ է, որ վատնեք այն մռայլ տրամադրության և բարկության վրա: Մեկ ժպիտը, մեկ առավոտյան համբույրը կամ ջերմ խոսքը կարող են հրաշալի դարձնել

ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների առավոտը: Բաց մի թողեք այդ շանսը: Ամեն օր 10-15 րոպե հատկացրեք տան մաքրությանը: Պետք չէ փորձել ամեն բան միանգամից մաքրել ու փոշու շորը ձեռքին վազել տան բոլոր անկյուններով ամեն մի

փոշու հատիկի հետևից: Բայց ամեն օր ոչ գլոբալ մաքրությամբ զբաղվելը կօգնի տունը պահել մաքուր շարունակաբար, իսկ դրանից ձեր մտքերն էլ ավելի խաղաղ կլինեն: Մի բաժակ ջուր խմեք: Արդեն խմե՞լ եք: Եվս մեկը խմեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *