Հաջողության հասնելու ամենաճիշտ ուղին փոքր քայլերով առաջ շարժվելու կարողությունն է։ Առաջարկում ենք ծանոթանալ Կինդերի ստեղծման եւ հաջողության պատմությանը և թե ինչպես այն փոքրիկ հրուշակեղենային խանութից վերածվեց համաշխարհային բրենդի։

Կինդերի պատմությունը սկիզբ է առել 1941 թվականից։ Այս շոկոլադե ձվիկը, ինչպես նաև բոլորիս սիրելի շոկոլադե մածուկ նյուտելլան ստեղծվել է Ֆերրերո Ռոշեր ընկերության կողմից։
Շոկոլադե ձվիկի բիզնես-գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Պետրո Ֆերերոյի որդին՝ 24-ամյա Միքելեն էր։ 1930 թվականին Միքելեի հայրը՝

Պետրոն որպես ժառանգություն ստանում է հացի խանութ, բայց այնքան էլ մեծ չէր ցանկությունն այդ գործով զբաղվելու։ Սկզբնական շրջանում այն գործում է որպես հացի խանութ, ապա ժամանակի ընթացում վերածվում է հրուշակեղենի խանութի, որի նշանաբանը հետևյալն էր․ «Աղքատները նույնպես քաղցր կյանքի իրավունք ունեն»։ Միքելեն դեռ մանկուց չէր սիրում կաթ, ինչն այնքան էլ դուր չէր գալիս նրա ծնողներին։

Հենց այդ ժամանակ էլ նրանց որդու գլխում մի միտք է ծագում՝ կաթը մատուցել երեխաների համար շատ հետաքրքիր ձևով՝ շոկոլադների մեջ։ Որոշվում է ստեղծել կաթի բարձր խտությամբ շոկոլադներ։ Այդ ժամանակ ծնվում է բոլորիս շատ հայտնի կինդեր շոկոլադը։

Իտալական ավանդույթի համաձայն՝ Սուրբ Զատիկին թխում են հատուկ թխվածքներ եւ թխվածքաբլիթներ, որոնցում դնում են նվերներ կոպեկների կամ խաղալիքների տեսքով։ Միքելեն որոշում է հետևել այդ ավանդույթին եւ շոկոլադների մեջ թաքցնել նվերներ երեխաների համար։ Շատ երկար ժամանակ չի պահանջվում ցանկալի արդյունքին հասնելու համար։ Որոշում են ներսում թաքցնել դեղին կապսուլա, որը դեղնուց էր հիշեցնում։

Ստեղծվում է մի մեծ խումբ, որը սկսում է զբաղվել խաղալիքների հետաքրքիր գաղափարների ընտրությամբ։ Երեխաներին ավելի շատ գրա վելու համար ստեղծվում են խաղալիքների հավաքածուներ, որից հետո կինդերը դառնում է երեխաների ամենասիրելի քաղցրավենիքը։ Բացի այդ, խաղալիքների հավաքածուները սկսում են գր ավել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծերին։

Թողարկվում են հատուկ տիպի խաղալիքներ, հայտնի մուլտֆիլմերի հերոսների տեսքով և այլն։ Շոկոլադե 1-ին ձվիկները հայտնվել են խանութների վաճառասեղաններին 1979 թվականից։ Արտադրանքի առաջին մասը վաճառվում է մեկ ժամում, իսկ մեկ տարվա ընթացքում սպառվում է շուրջ քսան հազար տոննա շոկոլադե ձվիկ։

Շատերն էին ձգտում հասնել այնպիսի հաջողության, որն ուներ Ֆերերոն, բայց բոլորն էլ գիտակցում էին, որ կինդերի հաջողություն անհասանելի էր։ Ֆերերո Ռոշեր ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը Մարսից ու Նեսթլից հետո, բայց յուրօրինակությամբ այն անմրցելի է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *