Պատճառներ հեծանիվով աշխատանքի գնալու համար: ՁԵԶ ՉԵՆ ՍՊԱ ՌՆԱ ՍԹՐԵՍՆԵՐԸ: Կբարձրանա ձեր ինքնագնահատականը, կավելանա ձեր ինքնավստահությունը: Իսկ այդ ամենը մաքուր օդում գտնվելու, ինչպես նաև արևի լույսի շնորհիվ, որը բարձրացնում է «երջանկության հորմոնի»՝ սերոտոնինի քանակությունը:

Հենց սերոտոնինի շնորհիվ ենք մենք հաղթահարում դեպրեսիան: Անգամ ամպամած օրերին մաքուր օդում մնալը լավացնում է քնի որակը: Հեծանիվ վարելու շնորհիվ ձեր օրգանիզմի օրվա ռիթմը կկարգավորվի, ու կնվազի կորտիզոլ հորմոնի քանակությունը, որը սթր եսային իրավիճակներն է զարգացնում:

ԴՈՒՔ ԿԽՈՒՍԱՓԵՔ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր պարբերաբար սպորտով են զբաղվում, ավելի քիչ են հակված հիվանդանալու այնպիսի հիվանդություններով, ինչպես սրտանոթային հիվանդությունները,

դիաբ ետը, ուռու ցքաբանական հիվանդությունները, էլ չենք խոսում արյան բարձր ճնշման և ճարպակալման վերաբերյալ: Օրվա ընթացքում 4-5 կմ հեծանիվով անցնելը կրճատում է սրտա նոթային հիվանդությունների հավանականությունը 50%-ով և լավացնում է մարսողությունը:

ԴՈՒՔ ԲԱՎԱԿԱՆ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ ԿԽՆԱՅԵՔ: Հեծանիվով աշխատանքի գնալը, ինչպես նաև առհասարակ նրան որպես տրանսպորտային միջոց օգտագործելը մեծ չափով կխնայի ձեր անձնական և ընտանեկան բյուջեն: Բենզինի, ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման, երթուղայինների կամ տաքսիների համար հատկացվող գումարն արդեն կարելի է խնայել: Ինչպես նաև

հեծանիվով երթևեկելու դեպքում վերը երկրորդ կետի շնորհիվ դուք շատ ավելի քիչ գումար կսկսեք ծախսել դեղամիջոցների վրա: Այս ամենը տարվա կտրվածքով կարող է կազմել մինչև մի քանի հարյուր հազար դրամ, որը էականորեն կթեթևացնի ձեր ծախսերը: ԿԶԲԱՂՎԵՔ ՍՊՈՐՏՈՎ Մասնագետները վստահ են, որ ճարպերի այրում տեղի է ունենում ոչ միայն հեծանիվ վարելու ընթացքում, այլև դրանից հետո: Հատկապես արդյունավետ է նյութափոխանակությունն

իրականացվում նրանց մոտ, ովքեր նախընտրում են արագ ընթացք: Հեծանիվն արագ վարողների մոտ ճարպերի այրումը մինչև 3 անգամ ավելի շատ է տեղի ունենում, հետևաբար նրանք ոչ թե ծերանում են, այլ պարզապես մեծանում: Ի դեպ, հեծանվորդները ոչ միայն արտաքնապես են մինչև 10 տարի ավելի երիտասարդ երևում, այլև ներքուստ են իրենց այդպես զգում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *