Գործարար Էգոսա Էյխին Նոր տարվա գիշերն ինքն իրեն խոստացավ. տարին այսուհետ սկսվելու է առավոտյան ժամը վեցից ոչ ուշ: Եվ ահա, նա ամփոփում է այն բոլոր դրական փոփոխությունները, որն իր հետ բերել է օրվա նոր ռեժիմը: Էգոսայի այս խորհուրդները իսկապես տրամադրում են զարթուցիչը լարել առնվազն առավոտյան ժամը վեցի համար հենց վաղվանից:

Պատճառներ առավոտյան 6-ին արթնանալու համար ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՒՆԵՆԱՔ ՁԵԶ ՀԻՇԵՑՆԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ: Շատերը իրենց ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն կողմնորոշվում, որն է իրենց կյանքի հիմնական նպատակը, և եթե անգամ մտածում են այդ մասին, ապա՝ շատ հազվադեպ եւ թռուցիկ:

Եթե առավոտյան արթնանալուն պես մտածեք ձեր կյանքի նպատակի մասին, այն ամուր կտպվի ձեր գիտակցության մեջ մինչև ուշ երեկո, և ձեր օրը այս դեպքում հաստատ զուր չի անցնի: Իսկ եթե նպատակի հարցում արդեն կողմնորոշվել եք, ապա առավոտը հրաշալի ժամանակ է ի մի բերելու արդեն արվածը ու ծրագրելու հաջորդ քայլերը:

ԴՈՒՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՔ ԿԱԶՄԵԼ ՁԵՐ ՕՐՎԱ ԳՐԱՖԻԿԸ
Եթե արթնանաք ժամը 9-ին հինգ պակաս և մի կերպ հասցնեք աշխատանքի, ոչ մի գրաֆիկ կազմելու ժամանակ էլ չեք ունենա: Երբ ուշ եք արթնանում, օրն արդեն վաղուց սկսված է լինում բոլորի համար, և հաճախ

ձեր փոխարեն էլ օրը որոշում է ձեր անելիքները: Իսկ վաղ արթնանալով՝ դուք հնարավորություն ունեք ղեկը ձեր ձեռքը վերցնելու: Լավ ու հագեցած օրվա գրաֆիկ կազմելու դեպքում դուք կդառնաք ավելի արդյունավետ և ճիշտ կօգտագործեք օրվա յուրաքանչյուր ժամը:

ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ ՄԱՐԶՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Եթե որոշակի քանակությամբ պատահական մարդկանց հարցնենք, թե ինչու նրանք սպորտով չեն զբաղվում, ապա մեծ մասը կպատասխանի, որ դրա համար ժամանակ չունի: Եվ իսկապես, աշխատանքից հետո, այնքան հոգնած ենք լինում, որ ցանկանում ենք միայն քնել եւ հանգստանալ: Բնականաբար մարզասրահի ժամանակ և ցանկություն չի մնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *