Լեռնային Ղարաբաղի զրագացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մինչեւ մարտի մեկը պետք է ներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման եւ վերազի նման միջոցառումների ցանկը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կապահովվեն բոլոր երկրների շահերը։ Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան ու Իրան, տրանսպորտային հաղորդակցությունները կմիավորեն Ադրբեջանը Նախիջեւանին Հայաստանի տարածքով», – ասել է Զախարովան։

Հետաքրքիր է, որ «Ղարաբաղի զարգացման» ծրագրում հիշատակում չկա Ղարաբաղի վերաբերյալ։ Այդ միտումը նկատելի է դարձել արդեն հունվարի տասնմեկի հանդիպմանը, որտեղ Ղարաբաղի զարգացման «ձեւակերպման» տակ համաձայնություն է ստորագրվել, որը տարածքային ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Մարիա Զախարովան հաստատել է դա։

1-ին հայացքից տարօրինակ երեւույթը հանգում է Ղարաբաղի ռազ մական-ռազ մավարական նշանակությանը, որը Հայաստանում չեն գիտակցել ու չեն էլ փորձում գիտակցել։ Ղարաբաղը խան գարո՞ւմ էր Թուրքիային ու Ադրբեջանին «հաղորդակցությունների կառուցման եւ տարածաշրջանի բացման» համար, որը փակել էր ոչ հայկական կողմը։

Ղարաբաղը խոչընդոտ էր շրջանի ռուս-թուրքական ամբողջական վերահսկողության ճանապարհին, որից պետք էր արմատախիլ անել հայկական գործոնի ղարաբաղյան արմատը եւ կտ րել նրա կապը Հայաստանի հետ։ Առանց Ղարաբաղի հետ կապի Հայաստանը մնացել է առանց արմատների։ Այժմ Հայաստանին կարելի է շրջել բոլոր ուղղություններով։

Հայաստանում իշխող ու ժը ու իշխանության հավակնություն ունեցող դաշինքը միաձայն ասում են, որ պետք է մոռանալ ռեւ անշն ու համակերպվել նոյեմբերի իննի հայտարարությանը։ Այդ ուժերը, ըստ ամենայնի, պատրաստվում են մարտի տասնվեցին միանալ 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հարյուրամյակի տոնակատարությանը։

Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանում «իշխանության համար պայքարը», քաղաքական ֆիասկոն «հաղորդակցությունների բացումով» արդարացնելու փորձերը ու ռուս-թուրքերի օրոք կուշտ կյանքի խոստումները պարզապես խղճալի տեսք ունեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *