Գյումրիում Հայ հեղափոխական դաշնակցության ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման այցի շրջանակում ասել է, թե «ունենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու չորս ճանապարհ։ 1-ինը, եթե նա մտածեր պետության վերաբերյալ, պետք է հրաժարական տար։ 2-րդը, եթե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հասկանա, որ Փաշինյանին պաշտպանելով մաս է կազմում դավա ճանության, հրավիրի ԱԺ արտահերթ նիստ ու պաշտոնանկություն անի։

3-րդը, մենք արդեն դա տախազությանը տվել ենք հաղորդում ու պահանջում ենք, որ պետական դավա ճանության հոդվածով մեղադ րանք առաջադրվի ու ձեր բակալվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ու 4-րդ տարբերակը կա՝ եթե կառավարության երկու երրորդը, այսինքն՝ տասը նախարար հանդես գա նախաձեռնությամբ»։

Ամեն ինչ ճիշտ է, ու հարց է առաջանում, թե այսքան տարբերակների առկայությամբ ինչու է շարունակում պաշտոնավարել Նիկոլ Փաշինյանը: Հատկապես 2-րդ տարբերակն ամենահավանականն էր, եթե նոյեմբերի իննի թե տասի հայտարարությունից հետո անմիջապես աշխատանք տարվեր այդ ուղղությամբ, առավել եւս, որ 1-ին իսկ օրն այդ գործընթացը կարծես թե սկսված էր:

Փոխարենը տեղի ունեցավ Ազգային ժողովի եւ Արարատ Միրզոյանի ջա րդը, իսկ հետագա օրերին ընտրված հռետորաբանությունը եւ սպա ռնալիքները ուղղակի կանգնեցրին այդ ընթացքը, ստի պելով իշխող թիմին կոնսոլ իդացիայի գնալ ընդհանուր վտ անգի դեմ:

Միեւնույն ժամանակ, կա մի էական հանգամանք՝ վերաբերմունքը նոյեմբերի իննի թե տասի հայտարարությանը: Տասնյոթն անմիջապես ողջունեց այն, ու հետաքրքիր է, որ այստեղ հավատում էին, որ Մոսկվային է՞լ ձեռնտու չէր այդ հայտարարությունը, ու Նիկոլ Փաշինյանին շտապ փոխելու անհրաժեշտություն կա, թե՞ որ Մոսկվային խան գարում էր նրա «սոր ոսական» լինելը (դա տելով շատ գործիչների հայտարարություններից՝ հենց այդպես էլ կարծում էին):

Մոսկվան եւ անձամբ Պուտինը աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, միաժամանակ պահելով նրա դեմ սա ստիկ քարոզչությունը, որի նպատակն առավել քան պարզ է: Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքը ներկայում հենց եռակողմ համաձայնություններն են, ու նրա պաշտոնավարումը շարունակվելու է ճիշտ այնքան, որքան պետք լինի ռուս-թուրքական համաձայնությունների կողմերին: Դրա համար բոլոր նախադրյալներն արդեն ստեղծված են:

Հայաստանի իշխանություն, պետականություն, ինքնիշխանություն եզրերը ներկայում խիստ պայմանական են, քանի դեռ Հայաստանը ենթարկած է եռակողմ համաձայնություններին, իսկ դրանց իրագործումից հետո լիովին իմաստազրկվելու են: Ազգային ժողովը, նախագահի աշխատակազմը, Սահմանադրական դա տարանը ու մյուս պետական կառույցները՝ նույնպես: Նույնը վերաբերում է նաեւ բոլոր այն կառույցներին եւ միավորումներին, որոնք գործում են եռակողմ համաձայնություններին հավատարմության տրամաբանությամբ:

Այդ հարցը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու հարցը ազգային-պետական շահի տեսակետից կարող է լուծվել հինգերորդ տարբերակով՝ միայն այդ համաձայնություններն ամբողջությամբ մեր ժելու: Այլապես, Հայաստանը վեր է ածվելու ոչ միայն ռուս-թուրքական, այլեւ միջազգային քաղաքականության սայլի հինգերորդ անիվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *