Հիշեցնենք, որ այսօր Մամուլում լուրեր են շրջանառվում քսաներեք հայ գե րիների Հայաստան վերադառնալու վերաբերյալ։ Նշվում են նաև նրանց անուն- ազգանունները։ Այս տեղեկությունը Իրավաբան.net-ը փորձեց ճշտել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Նրա մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չունի, չի կարող հաստատել կամ հերքել։ «Գե րիների հարցը գերզգայուն հարց է, որը զգուշություն է պահանջում, այս մասին տեղեկություն տարածողը պիտի պատասխանատու լինի։ Պետական ինստիտուտներն

այդ տեսակի ինֆորմացիայի առկայության պարագայում ամենաշահագրգռվածն են, որ հանրայնացնեն»,- ասաց Հովսեփյանը։ Նշենք, որ փորձեցինք տեղեկությունը ճշտել նաև ՀՀ արտաքին գործերի ու ՀՀ պաշտպանության նախարարություններից, բայց չկարողացանք կապ հաստատել գերատեսչությունների հետ։

Նշենք նաև, որ շրջանառվող անվանացանկը հետևյալն է. Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը,

Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը, Յուրիկ Պողոսյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *