Քանի որ Շուշիի թեմայով վարչապետի ասածը լայն քննարկման առարկա դարձավ, իմ կարծիքն էլ հայտնեմ դրա մասին… Բորիս Նավասարդյան

Նախ հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշիում բնակվողների 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ: Սա հանրության շրջանում քննարկման առարկա է դարձել: Ոմանք կարծում են, որ վարչապետը այլ ենթատեքստով է ասել, իսկ ոմանք էլ նրան համարում են հայ ազգին թշնամի:

Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է հետևյալը. Քանի որ Շուշիի թեմայով վարչապետի ասածը լայն քննարկման առարկա դարձավ, իմ կարծիքն էլ հայտնեմ դրա մասին:

Խնդիրը բոլորովին նրանում չէ, որ Փաշինյանը կասկածի տակ դրեց բերդաքաղաքի հայկական ժառանգությունը` այդպիսի ենթատեքստ տեսնելու փորձերը հիմնազուրկ են: Իրական խնդիրը նրանում է, որ իր արտահայտությամբ վարչապետը հավասարության նշան դրեց ադրբեջանական բնակչության

մեծամասնությամբ Շուշիի Արցախի մաս լինելու ու քաղաքը ադրբեջանական տիրապետության տակ անցնելու միջեւ: Թեեւ արդեն սովորական բան է դարձել, որ Փաշինյանի ելույթներից հետո իմքայլականները ստիպված են բացատրություններ փնտրել իր ասածներին, այդ հավասարության նշանին դժվար կարողանան ողջամիտ մեկնաբանություն գտնել: