Տիգրան Սիմոնյանն իր էջում գրում է. ԼԻԿԱ ԹՈւՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ. Երեկ Հ1 ՀԱ-ով դիտում էի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը մեծատաղանդ երաժիշտ , դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, Եւ ստացա շատ մեծ բավականություն: Հարցազրույցը վերջանալուց հետո, դիմեցի մանկավարժ կնոջս՝ ճիշտ է , ես ինքս

սիմֆոնիկ երաժշտությունը էնքան էլ լավ չեմ հասկանում ու ընկալում , սակայն բոլոր դեպքերում, ինձ թվում է , որ այն ունի շատ մեծ դաստիարակչական նշանակություն ։ Ինչպես է հնարավոր , որ մարդ արարածը բավականություն ստացած դուրս գա սիմֆոնիկ համերգից ու փորձի մարդ սպա նել , տմարդություն և ստո րություն

կատարել , ստել ինչ ֊ որ մեկին , խաբել ։ Ասացի , ես դա համարում եմ անհնարին , հետևաբար ճիշտ է Սերգեյ Սմբատյանը , որ երեխաների մեջ պիտի արթնացնել սերը դեպի բարձրարժեք , դասական երաժշտությունը , դրա պտուղները միայն բարին կբերեն ։ Փառք Աստծո ,

կինս չհակադարձեց , համաձայնվեց մտքերիս հետ ։ Մի քանի ժամ անցավ, ֆեյսբուքում կարդացի , որ ոմն Լիկա Թումանյան , սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված բարձրարժեք համերգի ընթացքում, ցուցադրաբար լքել է դահլիճը , որից հետո հայտարարել , թե չէր կարող վարչապետի

տիկնոջ հետ միասին նույն դահլիճում լինել ։ Ես նայեցի կնոջս , նա ինձ, և զգացինք , որ երկուսս էլ գտնվում ենք նոկդա ունի մեջ , 2-ս էլ չարաչար սխալվել էինք ։ Սիմֆոնիկ երաժշտությունը կարող է դաստիարակել , բայց մարդկային էությունը փոխել նա չի կարող ։ Եթե Լիկա Թումանյանի մեջ նստած է նեն գությունը և

չա րակամությունը, եթե նրա հոգին ժեխ է , եթե նա իր մի պատառ պիցայից այն կողմ ոչ մի բան չի տեսնում , եթե նա ծախու կենդանի է , այստեղ ինչ ՞ կարող է անել սիմֆոնիկ երաժշտությունը ։ Ոչ մի բան ։ Ահա այս ոչինչն է , որ գերիշխում է ընդդիմության շարքերում և դարձնում նրանց ոչնչություն ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *