1in.am-ը գրել է. ՀՀ-ում ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ հին ու նոր իշխանության ներկայացուցիչներ, իրավունք ունեն մասնակցել ընտրություններին, ազգը կարող է գնահատել նրանց որակը: Այդ մասին «1-ին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական

գործիչ Արամ Խաչատրյանը՝ անդրադարձ կատարելով Քոչարյանի երեկվա հարցազրույցին, ուր որ նա հայտարարել էր, թե մասնակցելու են ընտրություններին ու «կրելու են»: «Եթե մեր ազգը վստահի նրանց, նրանք կարող են հայտնվել Ազգային ժողովում: Երկրորդ, ես համարում եմ, որ թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները թույլ են տվել բավականին շատ բացթողումներ, սխալներ,

հետևաբար ՀՀ—Ի պարտության մեջ մե ղավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այլև իր նախորդների: Շատ մեծ մ եղքի բաժին ունեն նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Շատ վերլուծաբաններ նշում են, որ մեր բանակը մնացել է 1980-ական թվականնեդի բանակ»,- ասաց Արամ Խաչատրյանը: Նա նաև ավելացրեց, որ ՌԴ-ի հայկական

բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում նաև ՌԴ-ի հայերի միությունը, դեմ են նախկին իշխանությունների վերադարձին. «Նրանք ասում են, որ համաձայն են, որ գան ավելի նոր ուժեր, որոնք կարող են ձեռք բերել ժողովրդի վստահությունն ու ՀՀ-ի դրոշը ավելի եւ ավելի վեր բարձրացնեն: Մենք շատ լավ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի

ժամանակ ստեղծվեց կոռումպացված համակարգ: Դա շատ բանի մասին է խոսում արդեն»: Արամ Խաչատրյանը հարկավո է համարում նոր ազգային գաղափարախոսությունը, որը կկարողանա միավորել աշխարհի ողջ հայությանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում իշխանության պետք է գան լրիվ նոր մարդիկ: Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն արդեն եղել են իշխանության ու իրենց

ցույց են տվել: Պիտի գան նոր, առողջ ուժեր, որոնք կկարողանան վեր բարձրացնել Հայաստանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին սատարելուն, ես չգիտեմ, գուցե համայնքում որևէ մեկը նրան պաշտպանում է, սակայն մեծամասնությունը, որոնց հետ ես ինքս շփվում եմ, նրանք դեմ են նախկինների վերադարձին: Ինչո՞ւ հեռացավ Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանի որ այնտեղ կային շատ և շատ բացասական երևույթներ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *