Ավագ Պապոյանն իր էջում գրել է. Արդեն քանի օր է, համացանցը ՙՙտն քումՙՙ է արտագաղ թի վերաբերյալ փիլիսոփայություններից. Որոշ քընձըխ քաղաքական գործիչների համար էլ շատ հարմար առիթ է դիվիդենտ շահելու համար ՝ տեսեք-տեսեեեեք, խեղճերը տուն և տեղ թողում լքում են

պետությունը, վույ-վույ-վույ, վախ-վախ- վախ. Սրանց ասածները ջանդամ և գյոռ,ձիվանագետներն են ՙՙմտահոգվումՙՙ, մե ղադրում։ Արտագաղթը, ոնց նաև ներգաղթը հաշշվում է տարվա կտրվածքով ՝ տարեվերջին։ Հիմիկվա մեկնողների գերակշիռ մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են, ազգի ասած ՝ խոպանչիները. Շատերը ասում են, ինչու՞ են

գնում, թող մնան ՀՀ-ում աշխատեն, վի րավոր պետության օգնեն։ Տրամաբանական է, սակայն ոչ ամբողջական. Եթե հարցը վերաբերվում մենակ ուտելուն կամ լավ և ավելի լավ ապրելուն, օփել կամ յաշիկ գնելուն,ես էլ կհամաձայնվեի այդպես մտածողների հետ, սակայն կան նաև պատճառներ, որոնք արդարացնում են անձանց սեզոնային

ՙՙարտագաղթըՙՙ։ Մարդը ուսանող երեխա ունի, գուցե նաև երկուսը, Երևանում տուն պիտի վարձի, ուսման վարձ պիտի տա,մեր երկրում էլ բոլորս տեղյակ ենք միջին խավի աշխատավարձի չափերը։ Էն մյուսի տանը հիվանդ կա ՝ դեղեր, հիվանդանոցներ, վի րահատություններ. Պատճառներ շատ կան, չթվարկեմ այդքանը, զայլեքդ չտանիմ. Ոչ ոքիս համար էլ գաղտնիք չէ ժողովրդի վիճակը

կորոնավիրուսից և պատ երազմից հետո։ Էդ խոպանչին ՙՙլավ օրվաՙՙ համար չէ, որ թողում է իր կնոջը և երեխաներին, ծնողներին և գնում օտար հողում աշխատելու։ Խոպանում աշխատած գումարներն էլ գրեթե ամբողջությամբ ծախսվում են մեր երկրում… Սկզբում փորձեք ասեղը մտցնել ձեր մատը, այնուհետև նոր մախաթը կոխեք ուրիշի աչքը. Առողջ էղեք…….

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *