Նաիրի Հոխիկյանը գրում է. Ադրբեջանը արդեն սկսել է Հայաստանը ջրազրկելու ծրագիրը․ Առնվազն 2014 թվականից իմ հրապարակումներում պնդել եմ, այսօր էլ եմ պնդում, որ մեր թշն ամին ձգտում է տիրանալ տարածաշրջանի երեք ռազ մավարական գործոնների՝ բարձունքներ, ջրային ռեսուրսներ ու հանքեր։

2020թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանը գրա վեց կամ նվեր ստացավ Արցախի գրեթե բոլոր կարևոր բարձունքները, գետերը, մի շարք հանքեր։
Երբ տարիներ շարունակ խոսում էի Քարվաճառի ջրհավաք ավազանը օրենսդրական առումով ՀՀ կազմում ներառելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով դրա իրավական հիմքերը, կառավարությունը դա անվանում էր անլուրջ մոտեցում։ Ինձ պատասխանում էին, թե կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ երբ այն չկա։

Հինգ տարի առաջ Ադրբեջանը փոխել է Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը դեպի Նախիջևան, ինչի հետևանքով Մեղրի ու Ագարակ քաղաքներում ու հարակից բնակավայրերում խնդիրներ են առաջացել խմելու ու ոռոգման ջրի հասանելիության հետ կապված:

Այսօր Ադրբեջանը շարունակում է նույն գործընթացն արդեն Քարվաճառի հատվածում։ Երբ Արփա, Որոտան, Խաչեն և Թարթառ գետերի ակունքները իր ձեռքում են, թշն ամուն, ոչ մի բան չի խանգարում, օրինակ, Արփա գետի վտակների ուղղությունը փոխել դեպի այլ կողմ՝ այդկերպ Ջերմուկի Կեչուտի ջրամբարը, ապա նաև Սևանա լիճը զր կելով անչափ կարևոր ջրային ռեսուրսից։

Այդ դեպքում Հայաստանի իշխանությունը թող մութ սենյակում հպարտ քաղաքացի գտնի։ Հուշում․ Քարվաճառի ջրհավաք ավազանը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Մի ալարեք, բացեք արխիվները ու այլ փաստաթղթերը, կարդացեք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *