Պուտինի ասած որևէ խոսքի ես չեմ հավատում․ Արամ Սարգսյան (Տեսանյութ)

24news.am-ը գրում է․ Անլուրջ է, երբ ոմանք ասում են, թե պատ երազմը հնարավոր էր կանգնեցնել, բայց չարվեց։ Դավ աճանների փնտրտուքը երկիրը ներսից քա նդելու ամենակարճ միջոցն է։ Եղբայրս ասում էր, որ մեր ներսի ժանգը մեզ ուտելու է։

Մեզ ջհանդամ՝ երկիրն է ուտելու, ու դա անում են մարդիկ, ովքեր պետության ղեկավարներ են եղել եւ հասկանում են, թե խնդիրը որն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Այս պատերազմը 3-րդ օրվանից փորձել են կանգնեցնել, ուղղակի տեսել են, որ իրենց բանակի վրա ծախսած գումարներով հաղթելու ռեալ հնարավորություն ունեն եւ տարել են մինչև վերջ՝ պոկելու առավելագույնը։ 2016թ․-ին ռուսները Սերժ Սարգսյանին ասել էին՝ յոթ շրջանը պիտի տաս։

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում ԱԺ անդամներին հավաքել և ասել է՝ յոթը տանք, ասել են՝ ոչ, ասել է՝ Ղարս-Ղարս երգը գիտե՞ք, ասել են՝ չէ, ասել է՝ Ստեփանակերտ-Ստեփանակերտն եք երգելու։ Ուրեմն, Սերժ Սարգսյանից էլ էր կախված, այնպես չէ՞, որ տար սենց չէր լինի, չէ՞»,- ասել է Սարգսյանը։

Խոսելով գեր իների վերադարձի խնդրի վերաբերյալ՝ Սարգսյանը նկատել է, որ քաղաքական դաշտը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքին խաղալիք չդառնալու համար պետք է ցույց տար, որ գե րիների հարցում միակամ են ՀՀ ցանկացած իշխանության հետ՝ ընդդիմադիր լինելով հանդերձ։

«Եթե ՀՀ իշխանությունը Փաշինյանն էլ չէ, Սողոմոն Իմաստունը, Ծառուկյանը կամ Վանեցյանն էլ լիներ, այս պարագայում էլ Ալիևը գե րիների նույն մեխանիզմը օգտագործելու էր։ Փաշինյանից ավելի շահագրգիռ մեկը չկա,

որ գե րիները վերադառնան՝ իր քաղաքական շահերից ելնելով, քանի որ դա իր «աքիլեսյան գարշապարն» է, ինչն էլ օգտագործում են 17-ը՝ իշխանության գալու համար։ Էն, ինչ ինքը պետք է անի, անում է մաքսիմում»,- նկատել է նա։
Առավել մանրամասն՝ 24TV-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *