Տիգրան Պետրոսյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Մի քանի օր քաղաք Երևանում էի… Տարբեր անձանց հետ շփվեցի, փորձում էի ներսից գնահատել իրավիճակը, ժողովրդի վերաբերմունքը ներքաղաքական պրոցեսներին։ Եկա այն եզրահանգմանը, որ շատ և շատ քաղաքացիներ սպասում են 3-րդ ուժ, չեն ցանկանում տեսնել

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, բայց եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի «խաղի» մեջ մտնել, այդ զանգվածը կգնա Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու, ոդ Ռոբերտ Քոչարյանին թույլ չտա վերադառնալ իշխանություն։ Իսկ էն հարցիս, թե ինչի համար չեն Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները նրան ասում այդքանը,

պատասխանեցին, որ ով պետք է այդքանը նրան ներկայացնի, օգտվում է Ռոբերտ Քոչարյանի փողերից ու ասելով այդքանը` կզր կվի փողերից։ Դրա համար ասում են, թե շեֆ ջան, հաստատ կրելու ենք… Դարձյալ ասում եմ, Ռոբերտ Քոչարյանը, «խաղի» մեջ մտնելով, մեծացնում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը։ ՀՀ-ում 3-րդ ուժի խի ստ անհրաժեշտություն կա…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *