Մենք անլուրջ վերաբերվեցինք Իլհամ Ալիևին, արհամարհեցինք, ծիծաղեցինք նրա ցինիկ վարքագծի վրա, այժմ քաղում ենք արդյունքները: Նորայր Նորիյանը Ֆեյսբուքյան իր էջում թարմացրել է 2018թ.-ի իր գրառումը, որը ներկայացնում ենք․ ԿԱ՛Մ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ, ԿԱ՛Մ ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՔՈՒ… Եղել ու մնում եմ այն համոզմանը, որ երբեք չի կարելի անլուրջ վերաբերել

Իլհամ Ալիև հայտարարություններին: Անզեն աչքով տեսանելի է, որ այդ անձը պատրաստվում է պատ երազմի, մե՛ծ պատ երազմի: Նրա հակահայկական ելույթները, սպառ նալիքները և վերջնագրերը՝ Երևանը, Զանգեզուրը ու Սևանա լիճը գրավելու մասին, դիտարկել լոկ նախընտրական կամ ներքին լսարանի համար քարոզչական ելույթների համատեքստում, ուղղակի ծիծաղելի է, կամ

նշանակում է, որ մենք ոչ մի բան չենք հասկանում … Ալիևը, ըստ էության, մեր առաջ դնում է կամ-կամ-ի հարց. կամ ինքը գալիս է Երևան, կամ մենք գնում ենք Բաքու: Բնականաբար, 3-րդ տարբերակը ռացիոնալ և խաղաղ կարգավորման հեռանկարն է, որի դռները փորձում է փակել հենց ինքը… Մենք շարունակ անլուրջ ենք վերաբերվել նրան, իսկ ինքն այդ ժամանակ պատրաստվել է պատ երազմի: Արդյունքը՝ 2016թվականի ապրիլի արկ ածախ

նդրությունն էր… Որևիցէ երաշխիք գոյություն չունի, որ այդ անձը նույնը չի կրկնի՝ էլ ավելի մեծ ծավալներով՝ տարածաշրջանը ներքաշելով խոշոր կա տակլիզմի մեջ: Իմ կարծիքով, պիտի համարժեք ու բոլորի համար լսելի ու ընկալելի պատասխան տալ նրա՝ ՀՀ-ը գրավելու մասին հայտարարություններին, միաժամանակ պիտի օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները ամենաբարձր

մակարդակով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ այս անհավասարակշիռ անձին ռացիոնալ հարթություն տեղափոխելու նպատակով, հակառակ դեպքում պատ երազմը անխուսափելի է… Ավելի լավ է հարյուր տարի բանակցել, քան մեկ օր կրակել… Ես պատ երազմ չեմ ցանկանում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *