Սամվել Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես Նիկոլը չեմ, ուստի իմ էջում դեմոկրատիա ման
չգաք … եթե գրածս որևիցէ մեկի սրտով չի, թող չնկատելու տա գրառումս, անտարբեր անցնի կողքով, կամ այդ մասին իր սեփական էջում հայտնի։ Ես եկել եմ ասեմ իմ սեփական կարծիքը կատարվածի մասին, տեսակետ, որի իրավունքը ունեմ անշուշտ , ոնց բոլորը… կրկնում եմ,
հակառակ կարծիքներով չգրավեք

մեկնաբանությունների տարածքը… միանգամից բլոկ կանեմ, սիրտ ու հավես չի մնացել… Տարրական դասարանի ծույլիկ աշակերտին էլ ակնհայտ է, որ ստորագրված փաստաթուղթը ոչ թե ցա վոտ փոխզիջման, այլ ամբողջովին կապիտուլացիաի ու մեր պարտության մասին է։ Պարտություն, որ մենք ձեռք բերեցինք 1000-ից ավել մեր անմ ահների
կյանքի գնով։ Այս պահից սկսած ռուսն իմ համար

ավելի ատելի թշ նամի է, քան թուրքը, Քանի որ Ռ.Փ. էրդողանը բացահայտ խոսել է այդ մասին, իսկ Վ. Պուտինը մեր ծպտյալ թշ նամին է, որովհետև սեպարատ դա վաճանության արդյունքով, թաքուն սիրաշահելով թուրք ղեկավարին, թիկունքից հար ված հասցրեց հայերիս, դեմ տալով այս խայ տառակ փաստաթուղթը… փաստաթուղթ, որի
հետևանքով մեզանից խլվում է ամեն բան,

փոխարենը չթողնելով ոչինչ։ Ով՞ չի հասկանում, որ Ստեփանակերտը և դրան հարակից մի փոքրիկ տարածքով ու անորոշ կարգավիճակով, երկար գոյատևել չի կարող…որ կարճ ժամանակում այն կհայաթափվի, իսկ բնակչությունը ցաքուցրիվ կլինի ողջ աշխարհով մեկ։ Ո՞վ չի հասկանում, որ Իրանի հետ սահմանը փակելով, մեզ զրկեցին միակ փոքրիկ

պատուհանից։ Թե ինչու, կամ ինչի արդյունքով հնարավոր դարձավ այս ամեն ինչը, հանրահայտ է՝ հետհեղափոխական 2.5 տարվա մեջ Նիկոլը իր ամենափափուկ թավիշով փաթաթեց մեր ժված մասսային, ինչի հետևանքով վերջիններս, ոչ միայն կուլակաթափ չարվեցին, այլ նաև պիցցայով և այլևայլ դա ժան միջոցներով, իրենց կողմը քաշեցի
մեղմ ասած ուղեղով չփայլող շերտերին։

Գողոնը չպետականացվեց, այդ փողով զեն քզին ամթերք չգնվեց, հետևաբար մենք պատ երազմի մեջ մտանք անբավարար զին տեխնիկայով, իսկ թիկունքում վխ տում էին Ն. Փաշինյանի թավշապատ դա վաճանները, ովքեր հետագայում իրենց քայ քայիչ գործունեությունը հասցրեցին նաև ռազ մաճակատ…շատ Գևորգ Պետրոսյաններ, չվա խենալով

պատ երազմական օրենքներով դա տվելուց, եղան թուրք-ադրբեջանական TV-ների գերաստղերը, ուրախացրեցին մեր թշ նամիներին, հեղինակազրկելով մեր երկրին ու Գերագույն Գլխավոր Հրամանատարին։ Մասամբ, ահա՝ ինչու Պուտինը համարձակվեց մեր Փաշինյանին փոխզիջման փոխարեն դեմ տալ կապիտուլացիայի այս խայ տառակ պլանը։

Իսկ մի խորին համոզմամբ, որևէ դիմակայություն խաղաղ հանգուցալուծելու և տևական անդորր ապահովելու համար, հարկավոր է, որ կողմերից որևէ մեկը չմնա ձեռնունայն, չբավարարված, կամ թա լանված։ Որ հակամար տության կողմերը լինեն հաղթածի, արժանապատիվ կեցվածքում։

Ասել, թե ձեր խոնարհ ծառան բավարարված, կամ հանդարտված է այդպիսի փաստաթղթով, անհեթեթություն է։ Ես ինձ նվաստացած, ջար դված ու անօգնական եմ զգում, կցանկանաի լինել ցանկացած անմ ահի փոխարեն թա ղված, քան իմ աչքով տեսնել այս խայ տառակությունը։ Այ՛ո, Փաշինյանի թավիշը մեր պար տության կարևոր պատճառներից է, բայց ոչ միակը… ռուս ցարը մեզ

չներեց կաշառակերության և մսֆ իայի դեմ հետևողական պայ քարը, լուսավոր պետություն կառուցելու մեր ձգտումները…նա վա խեցավ երկրում մեր հեղափոխության կայ ծի բռնկումից ու գնաց էրդողանի հետ անամոթ դաշինքի, փուռը տալով իր հավատակից դաշնակցին։ Գալով Վարչապետի տուն մտած, այնտեղի իրերը խառնշտորած վիժ

վածքներին, կարծում եմ, չարժե դրանց պատճառով ծան րաբեռնել հետևորդներիս ուղեղները։ Ինչու՞ Զինկած Ուժերի անբավարարության պայմաններում զին կոմին դիմած շատ կամավորներ տենց էլ մնացին տանը սպասելով, թե իրենց կկանչեն…Ինչու Արծրունը մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով, էյֆորիկ թմբիրի մեջ պահեց հասարակությանը, երբ իրականում մենք արդեն իսկ պար տված էինք։

Իրականությունը իմանալու պարագայում երևի շատերը ոտքո՞վ հասնեին ռազ մի դաշտ։ Հասա ասելիքիս վերջին պարբերությանը և կարճի մեջ ցանկանում եմ գրել մերժ վածքների աննախադեպ ակտիվացմանը վերջին ժամերին, նրանց կողմից Վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջներին։ Հանգիստ վեր ընկեք տեղներդ!!!!!

Մենք Նիկոլ չունենք ձեզ տալու։ Այո Փաշինյանը շատ սխալներ ունի, ինձանից շատ ոչ ոք իրենից նե ղացած չի, բայց նրան ձեզ չենք հանձնի բզկտելու… մենք ինքներս, տնավարի կցա վացնենք նրա փափուկ տեղերը, շատ դա ժան հարցեր կուղղենք իրեն, բայց ձեր ականջի հետևը կտեսնեք, իշխանության չեք գա, որովհետև մենք հիմա ձեր տասնամյակներով եփած բորշն ենք ուտում, ձեր դղյակների շքեղ պատերի մեջ են զե նք չեղած

բյուջեի փողերը, ա՛յ սերմացու գո ղացող առնետներ, այ ընկածին հո շոտելու հավաքված ստ որ բորենիներ։ Մենք ձեզ հանձնելու Նիկոլ չունենք… ինչ էլ հանձնեցինք, էլի ձեր մատն էր խառը, Ռոբի ու Սերժի Ղարաբաղ մեկնելու հետևանքով։ Մե՛նք Նիկոլին կծեծենք տնավարի, գուցե դա ժան ցա վեր պատճառենք նրա առանց այն էլ ցա ված սրտին,

բայց նրան նաև փշոտ ձեռնոցներ ենք հագցնելու, թավիշը խլե լու, տեղը բալգարկա ու խարտոց ենք տալու ու գցենք ձեր ջանին։ Ծնկաչոք խոնարհվում եմ անմ ահների լույս հի շատակին, ցա վում եմ իմ և հայության դառը պար տության համար, բայց հուսով եմ, որ մի օր հաղթելու ենք, մեռ նեմ տեսնողի աչքերին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *