Էդգար Մխիթարյանն իր էջում գրառում է կատարել. Գոնե պատկերացնում եք, թե ինչ մեծ նվեր է մատուցում Ռ. Քոչարյանը գործող կառավարությանը, երբ հայտարարում է, որ ենթադրվող արտահերթ ընտրություններին է մասնակցելու։ Եթե լինեն արտահերթ ընտրություններ ու Ռ. Քոչարյանն էլ մասնակցի,

ապա կրկին անգամ քարոզարշավը ընթանալու է <<սև-սպիտակ>> ձևաչափով ու ընտրողը կրկին չի լսելու, չի տեսնելու քաղաքական պա յքար հիմնված լուրջ ծրագրերի վրա։ Գաղափարական պայ քար նորից չենք տեսնելու։ Ու եթե լինեն արտահերթ ընտրություններ ու ընտրական ցուցակում լինեն Ն. Փաշինյանի, Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի, ու ևս

10-15 կուսակցություններ, ապա ներկա պահի դրությամբ կարող եմ հաստատել, որ ընտրելու եմ Ն. Փաշինյանի կուսակցությանը։ Ընտրելու եմ ոչ թե նրա համար, որ ՔՊ-ը իմ երազած քաղաքական կուսակցությունն է, Ն. Փաշինյանն էլ՝ վարչապետը, այլ նրա համար, որ ցուցակում լինելու է Ռ.

Քոչարյան, որ դեմ առ դեմ բանակցել է Նաիրի Հունանյանի հետ։ Մոլորակի վրա չլսված և չտեսնված երևույթ է, երբ ահաբ եկիչը գնդ ակահարում է երկրի 2-րդ, 3-րդ պաշտոնյաներին՝ վարչապետին և Ազգային Ժողովի նախագահին, բայց թիվ մեկ պաշտոնյան, չվախենալով իր կյանքի համար, դեմ առ դեմ բանակցում է ահաբ եկչի հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *