Հաճախ եմ հանդիպում մեկնաբանությունների՝ ներկայիս իշխանությունը ինչ է արել այս 3 տարվա մեջ «քայլելուց բացի»։ Ուզում եմ ասել ՀԵՏԵՒՅԱԼԸ…Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Սիրելի ժողովուրդ, շատ անգամ եմ հանդիպում այս կամ այն գրառման տակ հետևյալ մեկնաբանությունը, թե այսօրվա իշխանությունը ինչ է

արել այս 3 տարվա ընթացքում «քայլելուց բացի»։ Ես ուզում եմ իմ այս գրառմամբ, ասել որ այն դու ես արել, դու ես հեղափոխություն արել , ու դու ես իշխանությունը , պետության տերը անկախ ազատ քաղաքացին ։ Դու ազատվեցիր ճորտատիրական ռեժիմից , սարքել էին երկիրը գո ղապետություն, մի կուսակցություն թալ անում ավիրում էր երկիրը ,

ժողովրդի մեծ մասը բռնեց պանդխտության ճամփան և սփռվեց աշխարհով մեկ իսկ երկրում գտնվողները ապրում էին վախ ու սարսա փի մեջ , 1 շիշ ձեթով 2 կիլոգրամ որդոտ բրնձով ձայներ էին հավաքում ։ Ոչ մեկը չի մոռացել , վստահ եմ ։ Մենք ձեզ հետ ունենք մի շարք խնդիրները , առաջնահերթ ժողովրդից գո ղացած գո ղոնն ու թալա նը ետ պիտի վերադարձվի , ու զուգահեռ

եվրոբանկերից վերցնել մի քանի միլիարդ դոլար տնտեսությունը զարգացնելու համար ։ Եվ ինքներս պիտի վերափոխվենք , մտածենք ու մեր լուման ներդնենք զարգացման համար , մեր վարքով ,մեր քայլերով ու ապրելակերպով ։ Հաճախ մենք ձեզ հետ այս կամ այն երկրի օրինակներն ենք բերում ասելով

շատ մաքուր երկիր է մի աղբի կտոր չես տեսնի
փողոցում գցված ։ Ես կասեմ, որ դա ոչ թե այնտեղ
հավաքարարների թիվն է շատ, այլ գիտակցությունն է բարձր, մարդիկ աղբ չեն գցում փողոց, բնականաբար, էլ մաքուր է այդ երկիրը ։ Հարկավոր է մտածելակերպ փոխվի, որ հասկանանք փողոցն էլ է մեր տունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *