Slim.am-ը գրում է. Հունաստանի վարչապետը՝ Կիրիակոս Միծոտակիսը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի սկան դալային հայտարարություններին: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը ասել էր . «Միծոտակիսը մար տահրավեր է նետում ի՞նձ: Ինչպե՞ս պիտի մենք հանդիպենք և լուծենք այդ խնդիրները , երբ նա ինձ այսպիսի մար տահրավեր է նետում:

Միծոտակիս դուք լավ գիտեք ձեր տեղը , եթե ​​խաղաղություն եք ման գալիս , իմացի՛ր քո սահմանները, ինձ էլ մի խոչընդոտիր , իսկ եթե ոչ, դա նշանակում է, որ դուք ոտքով հար վածում եք բանակցությունների սեղանին և հետո փախչում դրանից: Մենք այսպես չենք պատրաստվում նույն սեղանի մոտ նստել ձեզ հետ:

Այն, ինչ դուք անում եք կղզիների մեջ ակնհայտ է, ո՞վ է ձեզ այդքան վստահեցնում: Հավատո՞ւմ եք, որ ինչ-որ տեղից դարձյալ աջակցություն կլինի ձեզ համար , եթե ​​հավատում եք , որ ձեզ կսատարեն՝ կարծում եմ սխալվում եք: Անկախ նրանից՝ որտեղից է գալիս ձեզ աջակցությունը , ուրեմն իմացեք ՝ Թուրքիան կանգնած է բարձր, ամուր իր սեփական ոտքերին և գիտի թե ինչ անել, երբ պետք է:

Ես մի բան էլ կհիշեցնեմ Միցոտակիսին: Դու վստահում ես որոշ լեռների վրա գտնվող երկրների, բայց այդ լեռները ծածկված էին ամբողջովին ձյունով , դրանցից ոչ մի օգուտ չեք ստանա , բայց մենք մեր որոշումներն ընդունում ենք ինքնուրույն ու կայացնում ենք մեր սեփական ցանկությամբ, հետևաբար դուք լավ գիտեք խենթ թուրքերին ու թե մենք ինչ կարող ենք անել:

Բացի մեր երկու պետությունների կողմից լուծումներից , Կիպրոսը այլ ելք չունի: Դուք դա ընդունում եք, թե ոչ, դա ձեր խնդիրն է , այլ ֆեդերացիաների հասկացություն էլ գոյություն չունի:»- ասել էր Թուրքիայի նախագահը՝ Ռ. Թ. Էրդողանը մեջլիսում: Երկուշաբթի օրը Թուրքիայի Պաշտպանության Նախարարության նախարար Հուլուսի Աքարը ավելի սրեց իրավիճակը՝

պահանջելով Հունաստանից ապառազ մականացնել իբր Թորքիային պատկանող կղզիները՝ արտահայտելով իր վրդ ովմունքը Հունաստանի վարչապետ Միցոտակիսի՝ Իկարիա և մյուս փոքր կղզիներ կատարած այցերի համար: Հունաստանի վարչապետը մեկնաբանեց այս լար վածության աճը և Թուրքիայի կողմից հերթական պոռթկումները: «Կյանքի փորձն ինձ ասում է, որ նա, ով սրում է բի զը սովորաբար, վն աս է տալիս հենց իրեն:

Սա կանոն է, որը, մտածում եմ նաև կիրառվում է քաղաքականության մեջ: Մենք մեր դիրքերին հավատարիմ ենք մնում», – ասաց Միցոտակիսը: Մեկնաբանելով Կիպրոսի հարցի խնդիրը ՝ Միծոտակիսը մեր ժեց Թուրքիայի կողմից առաջ քաշված գաղափարը «երկու պետությունների կողմից լուծման մասին»:

Միծոտակիսը նշեց, որ «կա Եվրամիության տեսակետ ,կան ՄԱԿ-ի Անվտա նգության խորհրդի որոշումներ, կա մի շրջանակ և այն կոչվում է երկգոտի երկհամայնքային ֆեդերացիա»: «Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հռետորաբանությունը բխ ում է իր երկրում կատարվող ներքին պատճառներից , չնայած ես չեմ թերագնահատում հռետորաբանության կարևորությունը, այն լավ կլիմա է ստեղծում», – ասել է Հունաստանի վարչապետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *