Patum.am-ը գրում է. Սեպտեմբերի 28-ին դասակի հրամանատար Սարգիս Մանուկյանը բե կորային վի րավորում է ստանում հրթ իակոծության ժամանակ: Նրան տանում են Հադրութի հոսպիտալ, ուր համապատասխան բժշկական օգնությունից հետո տեղափոխում են Ստեփանակերտ քաղաքի հոսպիտալ:

Նույն ավտոմեքենայով Ստեփանակերտ էին տեղափոխում Սարգիսի զի նակցին ևս՝ դասակներից 1-ի հրամանատարին: Սակայն ճանապարհին լեյտենանտ Ս. Մանուկյանը իջնում է մեքենայից՝ ծառայակից ընկերոջը հրամայելով շարունակել ճանապարհը ու բուժվել Ստեփանակերտում:

Բուժքույրը Մանուկյանին հիշեցնում է, չի կարող գնալ դիրքեր ու շարունակել կռ իվը որովհետև աողջական վիճակը լավ չէ , սակայն քսաներեք տարեկան հրամանատարը համառում է: -Իմ 18 տարեկան զինվորներին չեմ կարող մենակ թողնել: Ես պետք եմ իմ զինվորներին, նրամք անփորձ են : Դեռ Դիրքեր չհասած Ս. Մանուկյանի ինքնազգացողությունը վատանում է:

Զինվորները նրան օգնում են ու հասցնում դիրքեր: Վերջին անգամ լեյտենանտ Մանուկյանը հոր հետ
հեռախոսով զրուցել է հոկտեմբերի 20_ին: Մի քանի օր հետո հայրը իմացել է, որ որդին հոկտեմբերի 21_ին վի րավորվել է դիպուկ ահարի կրա կոցից: Թշ նամին հր թիռակոծել է նրան հոսպիտալ տանող շտ ապ օգնության մեքենան:

Հարազատները լեյտենանտ Մանուկյանին բոլոր հոսպիտալներում ման եկան , բայց չգտան: Ոչ մի տեղեկություն չկար նաև հրթ իռակոծված մեքենայից, բժշկական անձնակազմից ու մյուս վի րավորներից: Մի քանի օր հետո ադրբեջանցիները համացանցի մեջ տեսանյութ տարածեցին, ուր պարզ երևում էին մեր չորս զո հված տղաները ու խո ցված շտ ապ օգնության մեքենան: Հարազատները ճանաչեցին լեյտենանտ Սարգիս Մանուկյանին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *