Iravaban.net—ը գրում է. 2010 թվականի հունիսի 24_ին ՀՀ Ազգային Ժողովը 2_րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց « ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ լրացումներ կատարելու մասին օրենքը, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները:

Այսպես, ԱՀ (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրությունում ասվում է. « Մարզի հյուսիսարևելյան հատվածում գտնվում Խնձորեսկ գյուղական համայնքը։ Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» մասով սահմանակից է Խնածախ գյուղին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» մասով`

Քարաշեն գյուղին , հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» մասով` Տեղ գյուղին, արևելքից «Դ»-«Ե» մասով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» մասով` Ներքին Խնձորեսկ գյուղին, հարավ-արևելքից «Զ»-«է» մասով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից ու հարավ-

արևմուտքից «Է»-«Ը» մասով` Հարթաշեն գյուղին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» մասով` Վերիշեն գյուղին»: Չի շեշտվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ ԼՂ-ի Հանրապետությանը: Նշվում է այսպես ««Դ»-«Ե» մասով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»:

Նշենք, որ նույնը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի մնացած բոլոր սահմանային գյուղերին: 2010թվականի հունիսի 24_ին Ազգային Ժողովում նախագիծը այս կերպով ներկայացրեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը։

Կառավարության ղեկավարն էլ Տիգրան Սարգսյանն էր։ Չորրորդ գումարման խորհրդարանը ունեցել է 131 պատգամավոր։ 131 պատգամավորական մանդատներից 65-ը ՀՀԿ-ն էր, 25-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 16-ը ՀՅԴ-ինը, 8_ը «Օրինաց երկիր» կուսակցությանը, 7_ը «Ժառանգություն» կուսակցությանը, 1_ը «Դաշինք» կուսակցությանը և 10 անկախ պատգամավորներինը։ Նշանակալի է, որ ոչ մի պատգամավոր չի բարձրացրել այս խնդիրը Աժ_ում ու դրա մասին խորհրդարանում քննարկում չի եղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *