Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երբ 1933թվականին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովի ժամանակ Գարեգին Նժդեհին հարցրեցին՝ արդյոք իր քարոզածը ֆա շի՞զմ է, թե՞ նա ցիզմ, նա պատասխանեց հետևյալը. ,,Իմ քարոզածը այդ վարդապետությունների ոչ մեկն է. ես կփափագիմ ի

հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները և հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու ներքո մնացած են։ Ֆա շիզմը ազգայնականության իտալական դրսևորումն է, իսկ նա ցիզմը՝ դա գերմանական: Գերազանց կերպով հայկական է ցեղակրոնության գաղափարը։ Այդ շարժումը

կաղապարված է մեր ցեղի էության վրա։ Դեռ խոսք չկար ֆա շիզմի և հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919
թ_ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում։ Տարբերությունը ցեղակրոնության ու նա ցիզմի մեջ նրանում է, որ

երկրորդ դեպքում արիական ցեղը հռչակվում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մյուս ազգերին՝ իբրև ստորադաս տեսակներ։ Ցեղակրոնությունը զերծ է բացառութայն կամ ընտրյալության քարոզներից։ Նա ցիզմը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է

ծավալապաշտությունը, որը, անբնական կերպով, դուրս է գալիս նաև երկրի սահմաններից։ Ցեղակրոնությունը խնդիր է դնում մեր բո՛ւն հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերատիրումը։ Նա ցիզմը հրեաներին դիտում է իբրև մարդկության չա րիք, մշակութակործան տեսակ, և հակահրեականությունը նրա ուսմունքի մեջ

առանցքային տեղ է գրավում։ Ցեղակրոնությունում այն իսպառ բացակայում է։ Նա ցեղի թշ նամի է հռչակում թուրքին, որովհետև վերջինս հայության մի
մասի ոչնչացմամբ, տիրել է Հայաստանի Հանրապետության մեծ մասին։

Ցեղակրոն շարժումը ո՛չ մի ընդհանուր բան չունի և չէ՛ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, որովհետև նա, նախ և առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա՛ն, այլ ոչ փոխառնված արժեքներով…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *